Սիրիացի փախստականները Թուրքիայում վաճառում են իրենց օրգանները. ԶԼՄ-ներ
Սիրիացի փախստականները, որոնք գտնվում են Թուրքիայում, վաճառում են իրենց օրգանները՝ երիկամները, լյարդը, ֆինանսական կարիքները թեթևացնելու համար։ Այս մասին գրում է շվեյցարական Tagesanzeiger թերթը՝ վկայակոչելով գերմանական ARD հեռուստաընկերության Fakt ծրագրին։
Ինչպես պնդում է պարբերականը, գնորդները արևմտյան երկրների և Սաուդյան Արաբիայի հարուստ հիվանդներն են։
Մարդկային օրգանների անօրինական առևտրով զբաղվողները, ինչպես ասվում է ծրագրում, դրանք առաջարկում են համացանցում, առաջին հերթին՝ Facebook սոցցանցում։
Օրինակ՝ կեղծ գործարքի ժամանակ միջնորդներից մեկը առաջարկել է փախստականի երիկամ՝ 30 հազար եվրոյի դիմաց։ Այդ գումարը ներառել է երիկամի փոխպատվաստում թուրքական կլինիկաներից մեկում։
Թուրքիայի սև շուկայում երիկամի գինը տատանվում է 6-11 հազար եվրոյի սահմաններում, հայտնում է պարբերականը։
Բազմաթիվ փախստականներ, ասվում է նյութում, վաճառում են իրենց օրգանները, որպեսզի հայտնվեն Արևմուտքում կամ պարզապես վերադառնան հայրենիք։
Միջնորդներից մեկի խոսքով՝ բազմաթիվ վիրահատություններ անցկացբել են թուրքական Մալաթիա քաղաքի հոսպիտալում։