Մոսկվայի բնակիչը պատրաստ է եղել գնել հայկական ավտոմեքենան՝ 9 մլն ռուբլով
Մոսկվայում գործում է համաշխարհային հայտնի բրենդների շքեղ մարզական ավտոմեքենաների կլոնների հավաքման եզակի արհեստանոց, որտեղ աշխատում են հայ վարպետները՝ պատրաստ գնորդներին առաջարկել «Բենթլի՝ երևանյան ձևով», հայտնում է Rusarminfo-ն։
Օգտագործելով այլ ավտոմեքենաների վերափոխված ավտոմասերը, այդ թվում՝ «Ժիգուլիի», հայ վարպետները վերստեղծում են այսպես կոչված «Ֆրանկենշտեյններ»՝ անիվների վրա։
Ռուսական «Մոսկվա-24» հեռուստաալիքը որոշել է փորձարկում անցկացնել՝ ստուգել, թե որքան հմուտ են հայ վարպետներն ու որքանով են ի վիճակի էլիտար ավտոմեքենաների գնորդները տարբերել պատճենն իսկականից։
Կաբրիոլետը, որն ստեղծվել է բրիտանական լեգենդար «Կոբրա» ավտոմեքենայի նմանությամբ, տեղափոխվել է ավտոսրահ, որտեղ միանգամից գրավել է առաջին գնորդի ուշադրությունը։
Տղամարդը պատրաստ է եղել մեքենան ձեռք բերել 9 մլն ռուբլով՝ չտարբերելով «պատճենը»։
Նա հետո շատ է վշտացել՝ իմանալով, որ դա իսկականը չէ, սակայն նշել է, որ աշխատանքը «շատ որակյալ» է։