
Համացանցը Ալիևի կնոջ նոր պաշտոնին արձագանքել է ծաղրանկարներով

Սոցցանցերը բուռն են արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից կնոջը՝ 52-ամյա Մեհրիբան Ալիևային, երկրի առաջին փոխնախագահ նշանակելու փաստին, հայտնում է strana.ua-ը:
Facebook-ը սկսել է կատակել թանկարժեք նվերների թեմայով։ «Այն զգացողությունը, երբ Ադրբեջանի նախագահը իր կնոջը նշանակել է փոխնախագահ, իսկ դու քո ընկերուհուն Մարտի 8-ին գնել ես Brocard օծանելիք»,- գրել է լրագրող Ելենա Մորոզովան։
Ավելին, համացանցում հայտնվել է ծաղրանկար, որում պատկերված են Դոնալդ Թրամփը, նրա կինը՝ Մելանյան և Ալիևները: «Նայի՛ր, ահա նա իսկական իշխանություն ունի»,- ասում է Մելանյան ամուսնուն՝ մատնացույց անելով հեռուստացույցով ցուցադրվող Ալիևներին: