Բաժիններ՝

ԵԱՀԿ-ն կավելացնի դիտորդների թիվն Ուկրաինայում

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) նախատեսում է ավելացնել Ուկրաինայում մոնիթորինգային առաքելության կազմի դիտորդների թիվը, հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը:

Բացի այդ՝ ԵԱՀԿ-ն պատրաստվում է ավելացնել շփման գծում պարեկության ժամերն ու ամրապնդել առաքելության տեխնիկական պոտենցյալը։

«Անհրաժեշտ է հասնել տեղի բնակչության կենսապայմանների բարելավմանը»,- հայտարարել է Կուրցը՝ կարևորելով կարիքավորներին մարդասիրական կազմակերպությունների անձանց առանց խոչընդոտների մատչումը։

ԵԱՀԿ նախագահի խոսքով՝ այս տարվա հունվարին ինքն անձամբ է գնահատել, թե որքան ծանր իրավիճակ է ներկայումս Ուկրաինայի արևելքում: Նա Դոնբասի հակամարտության կողմերին կոչ է արել կատարել Մինսկի համաձայնագիրն ու չխախտել կրակի դադարեցման ռեժիմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728