Վաշինգտոնը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը Սան Ֆրանցիսկոյում կկայանա, կողմերը այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։
Պաղեստինցիներին չի կարելի վտարել Գազայի հատվածից, չպետք է նաև օկուպացվի Գազայի հատվածը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Տոկիոյում G7-ի նախարարների հանդիպումից հետո:
Արդյոք դա իսկապե՞ս արվել է «ՅՈՒՆԵՍԿՕ – ի խնդրանքով», այն խնդրանքով, որը կատարելու համար շռայլորեն վճարել է Արցախի բռնազավթված տարածքներում հայ ժողովրդի հսկայական պատմամշակութային ժառանգությունը զանգվածաբար ոչնչացրած և ներկայումս էլ ոչնչացնող ու յուրացնող պետությունը՝ նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ի բացարձակ լռության պայմաններում։
«Ռեֆորմիստների» կուսակցության փոխնախագահ Նատալյա Սաղիյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես հանձնվեց Արցախը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանին նոր պատերազմ պետք չէ Հայաստանի հետ։ Ալիևը այս մասին հայտարարել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ստեփանակերտում։
Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին։
Կատարվում է քննություն:
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Մարտունու քննչական բաժնում: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի երկու ծառայող, օգտագործելով ծառայողական լիազորությունները, երեք անձի առաջարկել են 150 000-ական դրամ, իսկ չորրորդին՝ 100 000 դրամ կաշառքի դիմաց ընդունել ՆԳՆ ոստիկանությունում ծառայության, ինչին նրանք համաձայնել են:
Ստեփանակերտում հաղթանակի շքերթ է անցկացվում։
Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը (ՀԸ) ներողություն է հայցում 2023 թվականի հոկտեմբերի 24-ին եթերում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս օգտագործած տեսանյութի և տեղեկատվության համար:
Դավիթ Գյուրջինյանին Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակելուց հետո, ըստ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի, համալսարանում սկսվել են բռնաճնշումներ, ուսանողական խորհրդի ընտրությունների կեղծում, բազմաթիվ դասախոսների ու աշխատակիցների ազատում աշխատանքից:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որը հակիրճ ներկայացնում է ԱՄՀ առաքելության ս. թ. սեպտեմբերի 13-ից 25-ը Հայաստան կատարած այցի նախնական արդյունքները: Դրանում մասնավորապես նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը կթուլանա՝ 2023 և 2024 թվականներին հասնելով համապատասխանաբար 7 և 5 տոկոսի:
Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը հաստատությունում աշխատանքի վերջին օրը հրավիրած ասուլիսում անդրադարձավ համալսարանի խնդիրներին:
Արևմուտքը հրահրում է իրավիճակի դեգրադացիա Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ԱՊՀ երկրների գործընկերների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանը: Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունը, ավանդական արժեքները և, ընդհանուր առմամբ, իրավիճակը ԱՊՀ երկրներում»․ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում․
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում և չի էլ լինելու։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն պատմել է, թե ինչպես է կայացել «Բարսելոնայից» հեռանալու որոշումը․
Վերջերս նախագահ Ջո Բայդենի գրչին արժանացավ բավականին ընդգրկուն մի կարգադրություն, որը կոչված է կարգավորել ԱՄՆ-ում արհեստական բանականության կիրառումը և խթանել ոլորտի զարգացումը։
Համակարգչի առաջնային վարակման աղբյուրը երկար ժամանակ անհայտ է մնացել։ «Կասպերսկի» ընկերության հետագա հետազոտությունը ցույց է տվել, որ չարագործները դրա համար օգտագործում են EternalBlue «SMBv1» էքսպլոյտի սեփական տարբերակը։ EternalBlue խոցելիությունը հայտնաբերվել է դեռ 2017 թվականին, ինչից հետո Microsoft-ը թողարկել է շտկում (MS17-010): Այնուամենայնիվ, սպառնալիքը դեռ արդիական է, քանի որ ոչ բոլոր օգտատերերն են թարմացնում համակարգը:
Աշակերտը, մեծ ու տպավորիչ, փայլփլուն բանալիների տրցակը ձեռքին, ժամերով փորձում է գանձարանի դուռը բացել: Ուսուցիչը մոտենում է և ասում.
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ներկայացրել է իր սեփական արհեստական բանականության բոտը, որը մարտահրավեր կնետի ChatGPT-ին։ Ձեռնարկատերը հայտարարել է, որ իր բոտի նախատիպը գերազանցում է ChatGPT 3,5-ին մի քանի ցուցանիշներով։ Այս մասին հաղորդում է Time պարբերականը։
Մազերը, որոնք կորցրել են իրենց առողջ տեսքը, կարող են վկայել բժշկի դիմելու և ձեր առողջությունը ստուգելու անհրաժեշտության մասին, ըստ shantnews-ի՝ ասել է թերապևտ Սերգեյ Ալենդեևը։
Ասուլիսի հիմնական բանախոսներն էին Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր եւ իրավական հարցերի տնօրեն Իռեն Վիկտորիա Մասիմինոն եւ միջազգային իրավաբան Գառնիկ Քերքոնյանը։
Ֆրանսիական լրատվական «AFP» գործակալության հրապարակումը թուրքական մամուլում աչքի է ընկել «ուշագրավ» նորությամբ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Բանից պարզվում է, որ Երևանի ստվերային առաջին փոխքաղաքապետ է նշանակվել աշխատակազմի քարտուղար ոմն Շավարշ Գրիգորյանը։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետաքրքիր է, ի՞նչ կասեին Հովհաննես Թումանյանը, Վահրամ Փափազյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Հովհաննես Շիրազը, Եղիշե Չարենցը, Սիլվա Կապուտիկյանը, Հրանտ Մաթևոսյանը, Վիկտոր Համբարձումյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Վիլյամ Սարոյանը և մեր մյուս երևելիները, եթե կարդային այս խայտառակությունը: