
«Սերժ Սարգսյանը երբեք չի դադարել կանգնել այն խրամատում, որտեղ ոչ դուք, ոչ էլ ձեր պապաները, այդպես էլ չկանգնեցիք»

Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտում քաջալերված դավաճանները շատ արագ են մոռանում իրենց խայտառակ և դավաճանական քայլերը: Մարուքյանները (համարենք սա ընդհանուր կերպար, որ ավելի տհաճ լինի), որ 2018-ին հպատակվեցին Նիկոլին, հիմա փորձում են դասեր և խրատներ տալ այն մարդուն, ով ի տարբերություն ողջ խունտայի, թշնամուն միշտ կզցրած է պահել և դա տեսել է ողջ աշխարհը: Դուք եք ձեր դավաճան տիրոջ հետ միասին հանձնել Արցախը, հիմա դրել եսիմինչ եք բարբաջում, փորձում եք խեղաթյուրել այն անցյալը, որը ամբողջ ժողովուրդը լավ հիշում է: Ձեր նման բիո զանգվածի խոսքերը և դատարկ պնդումները ոչնչի արժի չեն:
Հայ ազգի հիշողությունը շատ լավն է:
Հատկապես զավեշտալի է, երբ այն մարդիկ, ովքեր 2018-ին աղոթում էին Նիկոլի հաղթանակի համար, հետո որոշեցին «դարձի» գալ այսօր համարձակվում են «իմաստուն» մտքերը հանրային արտահայտել և պահանջել, որ իրենց «իմաստուն» դուրս տվածները հալած յուղի պես ընդունվի: Էդ իմաստություն կոչվածը դուք պետք է աշխատացնեիք այն ժամանակ, երբ այլևս հստակ տեսանելի էր, թե ովքեր են գալիս և երկիրը ուր են տանելու:
Արդյոք արժե՞ մոռանալ այն որոշ պերսոնաժների մասին, ովքեր չնայած հանրային ծանր ջանքերի այդպես էլ «չընդունվեցին» դավաճանական կուտոկի կողմից, և շատ արագ ընդդիմադիր դարձան, իսկ հիմա՝ մարգինալացման ֆոնին փորձում են ամեն ինչ անել, որ իրենց նորից հիշեն:
Մինչ դուք փորձում եք ստվերում գրել ձեզ հարմար նոր կեղծ, նիկոլաթելադրած «պատմությունը», Սերժ Սարգսյանը երբեք չի դադարել կանգնել այն խրամատում, որտեղ ոչ դուք, ոչ էլ ձեր պապաները, այդպես էլ չկանգնեցիք: Դուք գերադասեցիք ծախել այն, ինչ կերտվել էր արյամբ և քրտինքով, հիմա էլ համարձակվում եք քննադատել այն մարդկանց, ովքեր այդ քրտինքն ու արյունը թափել են:
Ձեր անունները վաղուց արդեն գրվել են Հայոց պատմության ամոթի մատյանում, և որքան էլ փորձեք մաքրվել, ձեր և ձեր պապաների դավաճանությունը չի մոռացվելու:
Սերժ Սարգսյանը ի տարբերություն ձեզ՝ միշտ եղել է այնտեղ, որտեղ պահանջել է մեր պետության անվտանգությունը, Սերժ Սարգսյանը միշտ եղել է ժողովրդի կողքին, Նախագահը ՄԻՇՏ պաշտպանել է հայրենիքը։
Իսկ դուք՝ քաղաքական և ոչ միայն քաղաքական խամաճիկներ, կմնաք որպես հիշողություն այն մասին, թե ինչպես էր հնարավոր կործանել ծաղկուն երկիրը ընդհամենը մի քանի տարում»: