ԱԳՆ շենքում իրականացվում է կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն. Ռուբեն Մելիքյան

Հատկապես այս օրերին, երբ Ադրբեջանում իրականացվում է խոշոր միջազգային միջոցառում, պետք է պահանջենք, որ միջազգային կառույցները բարձրացնեն Ալիևի բանտերում գտնվող մեր հայրենակիցների՝ թե՛ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, թե՛ ավելի քիչ հայտնիություն ունեցող, կամ հանրությանը ոչ հայտնի մեր եղբայրների ազատ արձակման հարցը, ԱԳՆ շենքի առաջ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Բայց այստեղ կա մի մեծ պրոբլեմ, որը կապված է հենց այս շենքում աշխատող մարդկանց հետ: Բոլոր տեղերից մենք ստանում ենք պատասխաններ, որ գիտեք, ձեր պետությունն այդ հարցով նախանձախնդիր չէ, ի՞նչ եք մեզնից պահանջում: Ցավոք սրտի, այդ խոսքերին դժվար է հակադարձել:

Դրա համար հենց ԱԳՆ-ի շենքի մոտ կարելի է արձանագրել, որ այս շենքում իրականացվում է ոչ թե արժանապատիվ դիվանագիտություն, այլ՝ կվադրոբերների դիվանագիտություն, չորեքթաթ դիվանագիտություն:

Իմ պատկերացմամբ՝ այստեղ մեր գտնվելը ամոթանքի նշան է այստեղ աշխատող մարդկանց»,-ավելացրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031