Բրյուսելն այժմ Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշելի միջև եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։
Վրաց-թուրքական «Սարփի»-ի մաքսակետում Թուրքիայից բերված 34 հազար 800 կիլոգրամ մանդարինը հետ է ուղարկվել: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ «Սարփի»-ի մաքսակետում կանգնեցվել է Թուրքիայից եկող մանդարիններով բեռնված երկու մեքենա։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նոյեմբերի 14-ից 17-ը կայցելի ԱՄՆ, որտեղ կմասնակցի APEC-ի գագաթնաժողովին, ինչպես նաև կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն։
Պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի հետ անվտանգության քաղաքականության երկխոսություն կա, եւ ԵՄ-ն հույս ունի քննարկել Հայաստանում իր առաքելության եւ այլ թեմաների վերաբերյալ հարցեր։
Բայց դա չի սասանում մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված սկզբունքների վրա»,- ասել է Փաշինյանը։
Սպառազինությունների վերահսկման հիմնական մեխանիզմները դադարել են գործել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից (ԵՍԶՈՒ) Ռուսաստանի դուրս գալուց հետո, ուստի ՆԱՏՕ-ի երկրները պետք է ամրապնդեն դաշինքը։
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Պակ Չինի հետ։
Հարավային Կովկասը, խաղաղության կարիք ունի, որն այնպիսի իրավիճակ է, որտեղ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերով, կուտակել են բոլոր հարցերը դիվանագիտության և երկխոսության գործիքներով լուծելու փորձ ու ավանդույթ։
Հայկական կողմը հույս ունի, որ առաջիկա ամիսներին կստորագրի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված երեք սկզբունքների վրա։
Հայաստանի իշխանությունները Ֆրանսիայի միջնորդությամբ Եվրամիության հետ պայմանավորվել են ֆինանսավորել ֆրանսիական GM200 ռադարների, «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների և դրանց նկատմամբ հրթիռների գնումը խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից, որը ստեղծվել է 2022թ. մարտին՝ հատուկ Ուկրաինա զենքի մատակարարումների սպասարկման համար։
Այսօր արդեն Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտարարություն տարածեց՝ հերքելով տարածված տեղեկությունները և հավելելով, որ Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն՝ որոշ ծանրաբեռնվածությամբ:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը Ադրբեջնին պատրավորեցնել կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները՝ մարդու իրավունքների ամբողջական ապահովումից մինչև կատարած հանցանքների համար պատասխանատվության պահանջ»։
Նոյեմբերի 10-ին լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան 85-րդ տարելիցը:
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հետ հարաբերությունները գնահատել է «բացառիկ բարեկամական»: Եթե ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրներից մեկը Հայաստանի «բացառիկ բարեկամը» լիներ, չեմ կարծում, թե լռելյայն միջազգային կոնսենսուսը հնարավոր կդարձներ Արցախի հայաթափությունը, Հայաստանի շուրջ 200 կմ քառակուսու օկուպացիան:
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում անցկացվող «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան-Եվրոպա» խորագրով համաժողովի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հնարավոր հանդիպմանը։
Հայաստանը ակնկալում է եվրոպական երկրների հետ ամրապնդել անվտանգային համագործակցությունը։ Այս մասին Բրյուսելում անցկացվող «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան–Եվրոպա» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունների հետևանքով արցախահայերի բռնի տեղահանությամբ Արցախի էջը փակված չէ ՀՀ տարածքում հարցված քաղաքացիների ավելի քան կեսի համար: Լրագրողներին այս մասին հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» art Կոնցեպտը նախագիծ է, որը տարբեր մեդիաների օգտագործմամբ վիզուալիզացնելով տեքստեր, ստեղծում է մինչև տասը րոպե տևողությամբ որակյալ բովանդակություն, որն արժեհամակարգային նշանակություն ունի:
«Հիանալի զրույց նախագահ Մակրոնի հետ»,- այս մասին X-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ գնահատելով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ երեկվա հանդիպումը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո ՔՊ-ում կյանքն այլեւս խաղաղ ու հանգիստ չէ: Թեեւ արդեն մեկ ամիս է անցել, ու մի կերպ կարողացել են իրենց թեկնածուին քաղաքապետ դարձնել, բայց մինչ օրս իշխանությունը մեղավորների փնտրտուքներով է զբաղված:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը շրջանառության մեջ է դրել դատավորների ներքին աշխատանքային կարգապահական կանոններ, որոնց մի մասը վերաբերում է նրան, թե դատավորն ինչ տեսքով պետք է ներկայանա դատարան։ Ըստ նախագծի՝ տղամարդ դատավորները պետք է սափրված կամ դեմքի խնամված մազածածկույթով ներկայանան աշխատանքի։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Նոյեմբերի 9-ին, ժամը 17։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող հանգստի և ժամանցի համալիրներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին։
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի Չորրորդ գյուղի 10-րդ փողոցում, վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
2018 թվականի մայիսին Հայաստանում նոր քաղաքական ուժի իշխանության գալու պահից ակնհայտ դարձավ, որ Ղարաբաղը հանձնվելու է, բայց մենք չէինք ենթադրում, որ դա տեղի կունենա այնպես, ինչպես տեղի ունեցավ։
«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Նոյեմբերի 21-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի D խմբի վերջին մրցափուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը:
Մի աղջիկ ուշ երեկոյան տուն էր վերադառնում: Նրա ճանապարհն անցնում էր թույլ լուսավորված այգու միջով, որը վատ համբավ էր վայելում: Աղջիկն աղոթեց այգու մուտքի առաջ ու ներս մտավ:
Ժնևում Christie’s աճուրդում 43,8 միլիոն դոլարով նոյեմբերի 7-ին վաճառվել է երբևէ աճուրդի հանված ամենամեծ կապույտ ադամանդը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։