Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար խիստ կարևոր են խաղաղ բանակցությունները:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Դորտմունդում տեղի ունեցած պայթյուններին:
Սիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը խարխլում է ջանքերը ահաբեկչության, նախեւառաջ ԻՊ-ի դեմ մղվող պայքարում, որը կանգնած է վերջին բոլոր արյունալի ահաբեկչական գործողությունների հետեւում:
Գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի` Թուրքիայում ձերբակալումից հետո այդ երկրին Գերմանիայի կողմից տնտեսական աջակցություն տրամադրելու շուրջ բանակցությունները բարդացել են:
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Նարա Շլեպչյանին և Մերուժան Տեր-Գուլանյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին:
Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն աշխարհում նշում են ապրիլի 12-ին:
Հայաստանի Հանրապետությունը 2017թ. հունվար-փետրվարին Արցախին 8.8 մլրդ դրամի (եռամսյակային ծրագրի 66.2%-ը) միջպետական վարկ է տրամադրել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարությունը:
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը երկրի կառավարությանը հանձնարարել է կազմել ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման գրաֆիկ։
Այս տարվա սեպտեմբերին վեց երկրներ, ներառյալ Հայաստանը, կմասնակցեն «Մարտական համագործակցություն 2017» համատեղ զորավարժություններին
Պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականի ապրիլի 12-ի դրությամբ գյուղմթերքի անօրինական ներկրման 272 փորձ է կանխել, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 18 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր: Իրավախախտները, համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Սիրիայի Ռաքա քաղաքում հրապարակային մահապատժի են ենթարկել չորս քուրդ մարտիկների, ինչի մասին հայտնել է «Քրդստանի հայրենասիրական միության» մեդիակենտրոնը։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 12-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը միակողմանի բացվել է ՌԴ-ից դեպի Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանից դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհն առայժմ փակ է։
Չինաստանը կոչ է անում քաղաքական մեթոդներ օգտագործել սիրիական ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄ-Նի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է վարկավորման հատուկ առաջարկ, որի շրջանակներում ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կստանան մի շարք արտոնություններ:
Ապրիլի 11-ին www.azatutyun.am կայքում «Վահան Շիրխանյանի փաստաբան. Ահազանգում ենք, որպեսզի նրա կյանքը փրկվի» հրապարակման մեջ Հ. Ալումյանը մասնավորապես հայտարարել է, թե «չնայած քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ անցկացրած հետազոտության համաձայն, նշանակվել է բուժում՝ կինեզոթերապիա, և երկու տեսակի դեղորայք, սակայն ո՛չ բուժումն է իրականացվում, ո՛չ էլ դեղերն են տրամադրվում»:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներողություն է խնդրել, որ Սիրիայի Իդլիբի նահանգում ենթադրաբար տեղ գտած քիմիական գրոհը համեմատել է Ադոլֆ Հիտլերի գործողությունների հետ։
Ապրիլի 10-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39081188 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ապրիլի 23-ին Ֆրանսիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Թուրքական «Hurriyet» պարբերականի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից 4-ը միտված չեն զարգացնելու հարաբերություններ Թուրքիայի հետ:
Ապրիլի 12-ին, ժամը 08.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի դպրոցներից մեկի ֆիզիկայի լաբորատորիայում գտնվող տարայի վրա առկա է “Осторожно радиоактивность” գրությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել Ջոն Սալիվանին նշանակել պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով տեղակալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը չի պլանավորում «մտնել» Սիրիա, չնայած այն բանին, որ անցյալ շաբաթ հրաման տվեց հրթիռահարված հասցնել Սիրիայի ռազմակայանին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է որակել ԱՄՆ-ի հրթիռային հարվածը Շայրաթում Սիրիայի ավաբազային եւ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներին մեղադրել է այն բանում, որ նրանք «արձանիկների նման գլխով են անում»՝ աչք փակելով այն բանի վրա, որ դա ինքնիշխան երկրին հասցված հարված է՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնման:
Ընտրություններից հետո հաջորդ փուլը նեղացածներին, դուրս մնացածներին, չընտրվածներին տեղավորելն է, ինչը բավականին բարդ խնդիր է: Երեկ հայտնի դարձավ, որ ՄԻԱԿ-ից պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը կնշանակվի Կանադայում ՀՀ դեսպան, պատգամավոր չդարձող Հովհաննես Սահակյանի մասով շրջանառվում է մի քանի պաշտոն՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ, ԱԺ աշխատակազմի ղեկավար։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 12-ին քննարկելու է Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը պատրաստել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Կարոլին Դույեին, Պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին, Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն և Իրավական ծրագրերի պատասխանատու Իռեն Ալոյանին:
Երեւանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է իր պաշտոնից: Իսկ պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններն են եղել:
«Ես նամակ եմ ուղղելու նախագահ Թրամփին, կոչ եմ անելու նրան հետեւել Հանրապետական կուսակցության առաջնորդներին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Մեր մասնագետները բազմիցս հավաստիացրել են, որ զիպրեքսային փոխարինող տարբեր դեղերով բուժվող շատ ավելի մեծաթիվ հիվանդներ դժգոհություններ չեն ունենում։ Ի դեպ, նրանց տրամադրվող այլ անվանումներով դեղերի ազդող նյութն օլանզապինն է։
Կիրակի օրվա Չիկագոյից Լուիսվիլ թռիչքի համար նախատեսվածից շատ ավելի ավիատոմսեր էր վաճառվել, ուստի ավիաընկերությունը խնդրել էր կամավոր մի քանի ուղևորների մեկնել այլ թռիչքով: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Մեզ հասած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը որոշել է ԱԺ ղեկավար կազմն ամբողջությամբ երիտասարդացնել, բացառապես իր մարդկանց նշանակել ԱԺ առանցքային պաշտոններում։