Տեղաբաշխվել են 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Ապրիլի 10-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39081188 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,  տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 786 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 750 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 36 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 429 556 705 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.4980 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.5487 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930