«Մարտական համագործակցություն-2017» վարժանքներին կմասնակցեն վեց երկրներ, ներառյալ Հայաստանը
Այս տարվա սեպտեմբերին վեց երկրներ, ներառյալ Հայաստանը, կմասնակցեն «Մարտական
համագործակցություն 2017» համատեղ զորավարժություններին: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի օդատիեզերական ուժերի գլխավոր շտաբի պետ գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ գեներալ լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:
«Այս տարվա օպերատիվ պատրաստության հիմնական միջոցառումն ԱՊՀ-ի մասնակից երկրների «Մարտական համագործակցություն-2017» համատեղ զորավարժությունն է՝ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի զորքերի (ուժերի) մարտական հրաձգությամբ, որը կանցկացվի 2017 թվականի սեպտեմբերին»,-հայտնել է Կուրաչենկոն:
Զորավարժությանը կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի զորքերը (ուժերը), ինչպես նաեւ Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի զինվորական պատվիրակությունները՝ որպես դիտորդներ:
Զորավարժությունները տեղի կունենան Աշուլուկ (Ռուսաստան) եւ Սառի Շագան (Ղազախստան) զորավարժարաններում:
Ապրիլի 12-ին Բիշքեկում ընթանում է ԱՊՀ-ի մասնակից երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեի 46-րդ նիստը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: