Նարա Շլեպչյանը և Մերուժան Տեր-Գուլանյանը՝ Հանրային հեռուստառադիոյի խորհրդի անդամներ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Նարա Շլեպչյանին և Մերուժան Տեր-Գուլանյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ապրիլի 7-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել դիմում ներկայացրած 5 թեկնածուներից հաղթողներ ճանաչել Շլեպչյանին և Տեր-Գուլանյանին:
Հանձնաժողովը հիմք է ընդունել հեռուստատեսությունում նրանց երկարամյա աշխատանքային փորձը, զգալի ներդրումը, լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում: