Եվրակազմակերպության պատվիրակությունը կշարունակի աշխատանքն Ուկրաինայի տարածքում՝ չնայած կազմակերպության Հատուկ մոնթորինգային խմբի աշխատակիցների ավտոմոբիլի պայթելու հետ կապված միջադեպին:
Հավաքների խաղաղ բնույթի մասին պաշտպանի հետևությունները չեն կարող անաչառ և իրավական տեսանկյունից ընդունելի լինել այն պարզ պատճառով, որ դրանք «խաղաղ» են որակվել առանց գնահատելու այդ հավաքները նախորդող, դրանք կանխորոշ իրադարձությունների և հենց հավաքների նպատակի «ոչ խաղաղ» բնույթը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 21-ից 25-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, բացահայտվել՝ 1-ը:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո քաղաքական համակարգում նախատեսվող փոփոխությունների ֆոնին նոր չափանիշներով ԹուրքիաԵՄ համագործակցությունը զարգացնելու մասին:
Եվրամիությունը 116 մլն եվրո է հատկացրել Եմենին որպես մարդասիրական եւ տնտեսական օգնություն:
Ապրիլի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը` երեկոյան ժամերին, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Իրաքի կառավարական ուժերն ապրիլի 25-ին «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին դուրս են մղել Մոսուլի արեւմտյան մասի ամենաընդարձակ շրջանից՝ աթԹանեքից:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ապրիլի 25-ին քննարկել է Թուրքիան մոնիթորինգի տակ վերցնելու հարցը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ուսումնասիրվել է 2017թ. մարտին մամուլում հրապարակված «Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի կենսագրության ուշագրավ դրվագները» խորագրով հոդվածը, որում առկա են Դանիել Իոաննիսյանի ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ:
Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը խոստանում է ընտրություններում հաջողության հասնելու դեպքում առնվազն երկու վարչական շրջանների ղեկավարի պաշտոնում նշանակել քաղաքացիների առաջարկած թեկնածուներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնեց Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ստորագրվել է բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևելքի քարտուղար Պրիտի Սարանը:
Ծանր հիվանդությունից հետո մահացել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մայրը` Ռիմա Վաղարշակի Նաղդալյանը:
Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը:
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան եւ Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սեյֆուլահ Հաջիմյուֆթյուօղլին Թբիլիսիում քննարկել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության խորացման հեռանկարները:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման համաձայնել է 400 հազար դոլարի դիմաց սեպտեմբերին ելույթ ունենալ Նյու Յորքում:
Չինաստանի Dalian TV հեռուստաալիքի հաղորդավարին կայծակն է հարվածել ուղիղ եթերի ժամանակ: Այդ մասին գրել է South China Morning Post թերթը:
Մանկունյանցիները շարունակում են ելույթները Եվրոպայի լիգայում, որի կիսաեզրափակիչ փուլում կհանդիպեն «Սելտայի» հետ: Մանչեսթերյան դերբին տեղի կունենա Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակներում, ապրիլի 27-ին:
«Մեր նախընտրած քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է: Մենք միաձայն որոշել ենք, որ մեր ձայնը նրան ենք տալու: Միության ներսում գուցե լինեն մարդիկ, ովքեր այլ քաղաքական համոզմունքներ ունեն, բայց ընդհանուր առմամբ կարծիքներն այնքան միատարր են, որ կարելի է որակել որպես միաձայն, այսինքն՝ ճնշող մեծամասնությունը կողմնակից է»:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողն ապրիլի 26-ին Փիթսբուրգում վիրահատության կենթարկվի: Հաղորդվում է, որ նրա վիրահատությունը կանցկացնի ամերիկացի հայտնի վիրաբույժ Ֆրեդի Ֆուն:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 21-ին խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Երևանում։
նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ա.Սարգսյանն իրեն ամրակցված «ԱԿՄՍ» ինքնաձիգը մաքրելու ժամանակ խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է՝ առանց հավաստիանալու փամփշտանոցում փամփուշտ առկա է, թե՝ ոչ, կրակել է, որի հետևանքով աջ աճուկի վերին հատվածում հրազենային մահացու վիրավորում է ստացել մոտակայքում գտնվող պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանը։
Թուրքիայի արտգործնախարարությունը բողոքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ելույթում օգտագործված ձևակերպումների և արտահայտությունների դեմ, թեև, ինչպես հայտնի է, Թրամփը չի խախտել նախորդ նախագահների ձևավորած ավանդույթը և չի օգտագործել Ցեղասպանություն եզրույթը:
Թուրքիային վրդովեցրել է Երևանում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ավանդական դարձած Ջահերով երթի ընթացքում թուրքական դրոշը այրելու հանգամանքը:
Չինաստանի ղեկավարությունը Կորեական թերակղզու շուրջ լարվածության աճի պատճառով լրացուցիչ 100-հազարանոց զորախումբ է ծավալել ԿԺԴՀ-ի հետ սահմանում: Միաժամանակ բարձրացվել է ՉԺՀ-ի զինված ուժերի պատրաստության մակարդակը:
Լեռնուտի գյուղապետ Վարազդատ Բաղդասարյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ զինվորի դին տեղափոխել են Գյումրի. «Այս պահին դիահերձարանում է դին, հարազատներին տեղյակ ենք պահել, շատ դաժան վիճակ է, մայրը շատ վատ է, հիմա պետք է շտապօգնություն զանգեմ, որ գնա գյուղ»,- ասաց Բաղդասարյանը:
«ՀՀ իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ և ներկայում Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է», – փոխանցեց Վիգեն Քոչարյանը:
«Հայաստանն այսօր երկարաժամկետ սպառազինության մրցավազքի մեջ է ներգրավված, մրցակցում է այն երկրների հետ, որոնք եւ՛ ֆինանսական, եւ՛ ռեսուրսային, եւ՛ աշխարհագրական առումով ունեն որոշակի առավելություններ»,- նշեց քաղաքագետը:
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
«Ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել ապրիլյան պատերազմից մեկ տարի անց»:
Հայաստանից Չեխիա արտահանումը կտրուկ աճել է: Հայաստանի դեսպանությունը մշտապես նոր ներդրումային ծրագրեր է ներկայացնում չեխ գործարար շրջանակներին։