Բաժիններ՝

«Պոլ Պոգբան ուժասպառ է եղել». Ժոզե Մոուրինիո

Ֆրանսիացին կարող է բաց թողնել մանչեսթերյան դերբին: «Չգիտեմ՝ ինչ է պատահել Պոգբայի հետ: Գուցե դա վնասվածք է կամ գուցե մկաններում կուտակված հոգնածություն: Պոլը մահացու ուժասպառ է եղել: Եթե նա պատրաստ չլինի, մենք նրա փոխարեն մեկ այլ ֆուտբոլիստի խաղադաշտ դուրս կթողնենք:

Մեր գլխավոր նպատակը չորրորդն տեղն է ու Չեմպիոնների լիգայում հայտնվե՞լը: Չորրորդ հորիզոնականը տիտղոս չէ, իսկ մենք ցանկանում ենք այս մրցաշրջանում տիտղոսներ նվաճել»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերել Manchester Evening News-ը:

«Մանչեսթեր Յունայթեդն» իր 63 միավորներով զբաղեցնում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Կարմիր սատանաները» ետ են մնում «Մանչեսթեր Սիթիից» ընդամենը 1 միավորով: Մանկունյանցիները շարունակում են ելույթները Եվրոպայի լիգայում, որի կիսաեզրափակիչ փուլում կհանդիպեն «Սելտայի» հետ:
Մանչեսթերյան դերբին տեղի կունենա Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակներում, ապրիլի 27-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս