Բաժիններ՝

Արցախում երեկ զոհված Նարեկը ընտանիքի միակ արու զավակն է, 2 ամսից պետք է զորացրվեր. armtimes.com

Երեկ երեկոյան հակառակորդի կրակոցից մահացած 20-ամյա Նարեկ Հարությունյանը Շիրակի մարզի Լեռնուտ գյուղից է, ընտանիքի միակ արու զավակը: Նարեկն ունի մեկ քույր:

Լեռնուտի գյուղապետ Վարազդատ Բաղդասարյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ զինվորի դին տեղափոխել են Գյումրի. «Այս պահին դիահերձարանում է դին, հարազատներին տեղյակ ենք պահել, շատ դաժան վիճակ է, մայրը շատ վատ է, հիմա պետք է շտապօգնություն զանգեմ, որ գնա գյուղ»,- ասաց Բաղդասարյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ Նարեկը կոչումով սերժանտ էր, 2 ամսից պետք է տուն վերադառնար: Զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է գլխի շրջանում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս