Բաժիններ՝

Հրաչյա Հարությունյանը կփոխանցվի Հայաստան. ԱՆ փոխնախարար. aysor.am

ՌԴ Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում պահվող, 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ում մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդ էր մահացել, կփոխանցվի Հայաստան, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

«ՀՀ իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ և ներկայում Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է», – փոխանցեց Վիգեն Քոչարյանը:

Փոխնախարարը նաև հիշեցրեց, որ Մոսկվայի Տրոիցկի շրջանային դատարանի 2014 թվականի օգոստոսին կայացված դատավճռով ճանաչվել էր քաղաքացիական հայցվորների հայցային պահանջներ ներկայացնելու իրավունքը: Վ. Քոչարյանի խոսքով՝ Հ. Հարությունանի դեմ ներկայացված ֆինանսական փոխհատուցման պահանջը չկատարելը արգելք էր հանդիսանում դատապարտյալի փոխանցման համար:

Հրաչյա Հարությունյանի տեղափոխման ժամկետների մասին ԱՆ փոխնախարարը վաղ համարեց խոսելը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս