Բաժիններ՝

Խոշոր չափի գողության դեպք Երևանում. կոտրել են «Յուքոմ» ՍՊԸ-ի ապակյա դուռը և հափշտակել չհրկիզվող պահարանը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 21-ին խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը անհայտ անձը կամ անձինք ժամը 22։00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում Էրեբունի վարչական շրջանում Ավանեսովի փողոցի թիվ 8/1 շենքում գործող «Յուքոմ» ընկերության գրասենյակի ապակյա դուռը կոտրելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պահարանում եղել է մոտ 990.000 դրամ, իսկ այդ մասին ոստիկանություն հայտարարություն է տվել «Յուքոմ» ՍՊԸ-ի վաճառքի սրահի մենեջեր, Երևանի բնակիչ, 39-ամյա Գրիգոր Ինեջյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս