Ապրիլի 25-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը վստահություն է հայտնել, որ նախագահական ընտրությունների՝ մայիսի 7-ին կայանալիք երկրորդ փուլում իրենց կհաջողվի հաղթանակ տանել «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնի նկատմամբ:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներին, որոնք ներառում են ինչպես երկկողմ հանդիպումներ, այնպես էլ առանցքային թեմաների շուրջ ընդլայնված ձևաչափով քննարկումներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2013թ.սեպտեմբերի 25-ին Հայաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտը նշում էր իր հիմնադրի, հայտնի պատմաբան Հովհաննես Ինճիկյանի 100 ամյակը: 1990թ. կյանքից հեռացած Ինճիկյանն իր երիտասարդ գործընկերներին թողել է մարդկային եւ ազգանվեր արժեքների ու գործերի հարուստ ժառանգություն:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հայտնել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները, որոնք ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն:
Միլիոնները սպանվեցին կամ ոչնչացվեցին մահվան երթերում` առանց սննդի կամ ջրի, ճիշտ ինչպես 2014 թվականին Սինջար սարի վրա «Իսլամական պետություն» խմբավորման ձեռքով սպանվեց մեր եզդի ժողովուրդը: Հայ կանայք և երեխաներն առևան գվեցին, բռնի կրոնափոխ արվեցին, բռնաբարվեցին, վաճառքի հանվեցին և ստիպողաբար ամուսնության տրվեցին իրենց դահիճներին` տանջանքներ, որին այսօր ենթարկվում են հազարավոր եզդի կանայք և երեխաներ:
ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ջրառատ գյուղում ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր ՝ Լեռնիկ Երանոսյանի մասնակցությամբ զինված հարձակում էր եղել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 3 համակիրների վրա: Դեպքի վայրում է եղել նաեւ անձամբ փոխոստիկանապետը, որը եւս չի սիրում լրագրողների հետ խոսել այդ թեմայով. «Էս ի՜նչ հարցեր եք տալիս»:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ:
Համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի գովազդարշավին: Այս անգամ երդում է տվել Ջորջ Քլունին: Դերասանը տեսաուղերձ է հրապարակել, որում ասված է.
Ֆրանսիայի մայրաքաղաքի իրավապահ մարմիններն անցած գիշեր 143 մարդ են բերման ենթարկել Բաստիլի հրապարակից, որտեղ չարտոնված ցույց է անցկացվել «Ազգային ճակատ» կուսակցության դեմ, որը գլխավորում է Մարին լե Պենը:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2) և թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի խփած 500-րդ գոլը, որը 3 միավոր բերեց կատալոնացիներին:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները ներկայացնում են 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներին:
Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տվեցի երեկ Աջափնյակում մեր քարոզչությունը խոչընդոտելու փաստի առիթով և տվեցի մանրամասն բացատրություններ։
Ապրիլի 24-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին: Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Իտալացի լրագրող Գաբրիելե դել Գրանդեն, ով ապրիլի 9-ից Թուրքիայում ձերբակալված էր, ազատ է արձակվել ու արտաքսվել երկրից:
Այնուհետև Սուրբ Պայծառակերպության եկեղեցում մատուցվել է պատարագ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը ապրիլի 24-ին Աֆղանստան է ժամանել չհայտարարված այցով:
«Մենք ողջ աշխատակազմով եկել ենք գլուխ խոնարհելու 1915 թվականի զոհ գնացած 1.5 միլիոն հայերի հիշատակին: Մեծ ցավ ենք ապրում: Պետք է այնպիսի ուժեղ պետություն ունենանք, որ թույլ չտանք նման դեպքերի կրկնություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տարոն Մարգարյանը:
Ամոնի կողմնակիցների մոտավորապես մեկ երրորդը չի քվեարկելու առաջին փուլի հաղթողների՝ Էմանուել Մակրոնի եւ Մարին լե Պենի օգտին:
«ԱՄՆ-ը տարիներ շարունակ ընդունել է, որ 20-րդ դարի վայրագությանը զոհ է դարձել 1,5 միլիոն հայ: Մենք այսօր արժանին ենք մատուցում հայերի անկոտրուն ոգուն, ովքեր նոր կյանք են սկսել նաև ԱՄՆ-ում, մեծ ներդրում ունեցել մեր երկրի կյանքում, դրան զուգահեռ, վառ պահելով հայրենիքի մասին հիշողությունները»,-ասաց Մանսուրը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Ռուս հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Սոլովյովը տեղադրել է անմոռուկի նկար և հիշեցրել, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օրն է։
Ազնավուրների ընտանիքի անունից Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում է և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:
ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի գործի հետ կապված օրինականությունը կպահպանվի բարձր մակարդակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: «Կայացված բոլոր որոշումները կլինեն օրինական եւ հիմնավորված: Մոտ օրերս դուք կտեսնեք»,-ասաց նա:
Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլա Խան Հաբիբին եւ ցամաքային զորքերի շտաբի պետ Քադամ Շահ Շահիմը պաշտոնաթող են արվել այն բանից հետո, երբ «Թալիբան» արմատական շարժման զինյալները հարձակվեցին երկրի հյուսիսում գտնվող ռազմակայանի վրա, ինչի հետեւանքով զոհվեց ավելի քան 150 մարդ:
Մոնտեբելոյի հայ համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ոգեկոչման արարողություն են կազմակերպել Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի մոտ:
Ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում սակարկությունների սկսվելուց հետո նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ նվազել է 55 կոպեկով եւ ընկել մինչեւ 55,9 ռուբլու նշագիծ:
Կիեւում անհայտ անձինք Բայկովոյե գերեզմանատանը կողոպտել են ուկրաինացի բանաստեղծուհի Լեսյա Ուկրաինկայի գերեզմանը:
Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: