Բաժիններ՝

Mango-ն մոդելներին ուղարկել է ուսումնասիրելու գաղտնի լողափը

Mango իսպանական մակնիշը ներկայացրել Է նոր գովազդային արշավ, որի գլխավոր հերոսներն են՝ Արիզոնա Մյուզը, Սոֆյա Արենսը եւ Ալաննա Արինգտոնը: Ըստ սյուժեի, նրանք ուսումնասիրում են գաղտնի լողափը, որը հեռու է կողմնակի մարդկանց հայացքներից:

Գարուն-ամառ տարեշրջանի հագուստի հավաքածուում տեղ են գտել կրոպ-տոպերը՝ չմշակված եզրերով, ձեռագործ տոպերը, բարձր գոտկատեղով քաթանից կարված շալվարները, քուղակապերով ոճավոր լողազգեստները եւ բիկինիները՝ էթնիկական մոտիվներով, ինչպես նաեւ ծաղկավոր տունիկաները: Հավաքածուի գլխավոր մոդելներից մեկը ծալքավոր գործվածքից պատրաստված արծաթագույն երկարափեշ զգեստն է, որը հիշեցնում է ջրահարսի եղջերաթեփը:

Mango-ն մասս-մարկետ սեգմենտի հագուստի իսպանական արտադրող է: Ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին, կենտրոնակայանը գտնվում է Բարսելոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031