Թբիլիսիի փողոցներում «Առանց կոնտակտի» ճանապարհային ոստիկանությունը կհայտնվի հուլիսի 1-ից

Այսպես կոչված` «Առանց կոնտակտի» ճանապարհային ոստիկանությունը Թբիլիսիի փողոցներում կհայտնվի հուլիսի մեկից՝ քաղաքացիական մեքենաներով: Այս մասին տեղեկացնում է aliq.ge կայքը:

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն ասել է, որ մեքենաները լինելու են տարբեր գույների, որոշները հնարավոր է լինեն տաքսի ծառայության կամ միկրոավտոբուսների տեսքով:

«Առանց կոնտակտի» ճանապարհային ոստիկանության պրակտիկան օգտագործվում է եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, ամենուր դրական արձագանքներ ունի: Մեքենաների գունավորման հետ կապված՝ օրենքն ասում է, որ պետք է լինեն քաղաքացիական մեքենաներ, իսկ նախարարությունն ազատ է մեքենայի տեսակի, գույնի ու գունավորման հարցում։ Պրակտիկայում կա օրինակ, երբ մեքենայի առաջին հատվածը ներկված է ոստիկանական մեքենայի գույներով, իսկ ետևը՝ տաքսիի և երբ վարորդը վազանց է կատարում՝ մտածելով, թե առաջ է անցնում տաքսիից, տեսում է, որ իրականում դա ոստիկանական մեքենա է» ,-ասել է Թալակվաձեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031