Բաժիններ՝

Հայկական անձնագիր ունեցող քաղաքացին մաքսանենգ ճանապարհով Թուրքիայից ոսկի է տարել Լիբանան

Ապրիլի 30-ին առավոտյան Բեյրութի միջազգային օդանավակայանում Ստամբուլից Լիբանան մեկնած  հայկական անձնագիր ունեցող ուղևորի մոտից  առգրավվել է  12.5 կգ ոսկի:

Թուրքական «Sabah» թերթի կայքը, հղում անելով Լիբանանի մաքսային ծառայության հայտարարությանը, նշում է, որ նշյալ անձը կալանավորվել  է: Նա փորձել է մաքսանենգ ճանապարհով ոսկի անցկացնել: Լիբանանի մաքսային ծառայության աշխատակիցները դեռ չեն հրապարակում ձերբակալվածի անունը:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ մի քանի ամիս առաջ  ԱՄՆ-ն Լիբանանի մաքսային ծառայությանը տրամադրել էր 500.000 դոլարի արժողությամբ սարքավորումներ, որոնք նպաստում են ավելի արդյունավետ դարձնել մաքսանենգության դեմ պայքարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031