
Թուրքիան և Հնդկաստանը փոխադարձ հաշվարկներում հնարավոր է հրաժարվեն դոլարից

Թուրքիան և Հնդկաստանը պատրաստվում են քննարկել դոլարից հրաժարվելու և փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթին անցնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի անցկացվող բիզնես ֆորումի ժամանակ այս մասին նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ներմուծման և արտահանման գործարքները կարող են իրականացվել ազգային արժույթով»,-ասել է Էրդողանը: Նրա խոսքով` թուրքական լիրայի և հնդկական ռուփիի միջոցով առևտրի անցումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսությունների վրա:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Հնդկաստանը առևտրային համագործակցության ներուժը ամբողջովին չեն օգտագործում:
«Եկել է ժամանակը քննարկելու երկու երկրների տնտեսական համագործակցության խոշոր ծրագրերի շուրջ»,-նշել է Էրդողանը: