Կատարվում է քննություն:
Ամեն մի մարդ ունի իր կոչումը: Բարի Աստված մարդուն ազատ է ստեղծել: Աստված ունի իշխանություն, հարգում է մարդու ազատությունը և յուրաքանչյուրին ազատ է թողնում՝ ընթանալու այն ճանապարհով, որը մարդուն հանգստություն է պատճառում: Բոլոր մարդկանց չի դնում նույն հարթության վրա զինվորական կարգ ու կանոնի նման: Դրա համար երիտասարդները թող իրենց անձը ազատ թողնեն աստվածապարգև ազատության հոգևոր ոլորտից ներս: Երիտասարդները չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ ճանապարհ ընտրեն, եթե քննում են, թե ինչ ճանապարհ է ընտրել կամ կընտրի այսինչ կամ այնինչ մարդը: Այս հարցի շուրջ ոչ ոքից չպետք է ազդվեն:
Ֆրանսիայում կայացած աճուրդում Նապոլեոն Բոնապարտի հայտնի սև գլխարկներից մեկը վաճառվել է ավելի քան 2 միլիոն դոլարով։
Տեխասի Հյուսթոնի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ սպառնալիքներով և ահաբեկումներով երեխաներին մեծացնելը մեծացնում է հասուն տարիքում տագնապային խանգարումների զարգացման հավանականությունը: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Clinical Psychology (JCP) գիտական ամսագրում:
Հայաստանի գործող իշխանության գաղափարախոսության հիմքում գերնյութապաշտությունն է։ Հարյուրավոր կիլոմետրեր ասֆալտապատվող ճանապարհներ, նորոգվող մանկապարտեզներ, նորաբաց աշխատատեղեր, բյուջեի հարկային եկամուտների այսքան տոկոս աճ, պարգևավճարների այսքանապատիկ ավելացում․․․
Միայն թե, ի՞նչ է արել ձեզ այդ տղան, որ համոզել եք նրան ֆուտբոլային խաղացողի կարիերան նոր ավարտած՝ ներքաշվել այդ խաղի մեջ:
Երեք շաբաթ առաջ, երբ առաջին անգամ գրեցի Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի քարոզարշավի՝ Թուրքիայի հետ ունեցած կապերի վերաբերյալ FBI-ի հետաքննության մասին, ես չէի պատկերացնում, որ դա կլինի Պանդորայի արկղի բացումը:
Նոյեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների մոտի գերեզմանոց։
Սա ոչ թե հայաստանյան իշխանությունների գործողությունների քննադատություն է, այլ ընդամենը իրավիճակի արձանագրում է»։
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF` պետական դաշնային մարմին է) նոր զեկույց է հրապարակել, որն անդրադառնում է Թուրքիայում կրոնական իրադրությանը։ Մասնավորապես, այն նվիրված է Թուրքիայում կրոնական կազմակերպություններին պատկանող սեփականության վիճակին։
Բրիտանական քաղաքականությունը մեր տարածաշրջանում առավել հստակներից է՝ աներկբա պրոթուրքական։
Ստամբուլի Արնավութքյոյ շրջանի Հադըմքյոյ թաղամասում գործող ռազմարդյունաբերական «Baykar» ընկերության մասնաճյուղում «լրտես» է հայտնաբերվել:
Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ֆինլանդիայի կառավարության արդարադատության կանցլերի տեղակալ Միկկո Պումալայնենը, ով իրավական գնահատական է տվել երկրի կառավարության օրենսդրական առաջարկներին՝ խստացնելու սահմանափակումները Ռուսաստանի հետ սահմանին, հավանություն է տվել դրանց և առաջարկները փոխանցվել են Ներքին գործերի նախարարությանը։
G20-ի երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման շուրջ՝ հիմք ընդունելով երկու պետությունների ստեղծման սկզբունքը։
Արայիկ Հարությունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ավագ քաղաքական խորհրդական Օլեքսանդր Պավլյուկին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ մարդասիրական հրադադարի ընթացքում 200-300 հումանիտար օգնությունով բեռնատարներ մուտք կգործեն Գազայի հատված:
Ինչ գրել էր ՀՀ կառավարությունը ցուցակի մեջ,այն էլ բերվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար. Կոպիրկին
Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է սույն թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային Ժողովում իր տված ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերը:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության զարգացմանը, անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայմանն ու ամրապնդմանը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում, առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը:
Արցախցի մեր հայրենակիցների բռնի տեղահանությունից 2 ամիս անց, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը վստահեցրել էր, թե Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների թոշակները կհաշվարկվեն ու կտրամադրվեն դեկտեմբերին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկը չկա՞՝ Նիկոլի խորհրդարանի ղեկավարին հարցնի, եթե «Ռուսաստանի շահերը վերջին մի քանի տարում գործել են Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի դեմ», ինչո՞ւ էիր հայտարարում, որ «մեր իշխանությունն ամենից պրոռուսականն է։
Իսրայելի կողմից արգելված սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ Լիբանանի տարածքին հասցված հարվածները բացասաբար են անդրադառնում երկրի տնտեսության վրա։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենին:
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները հավանություն են տվել Եվրամիության բյուջեի նախագծին, որը տարբեր ոլորտների համար նախատեսում է 189,3 միլիարդ եվրոյի չափով հատկացումներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի այն վայրերին, որտեղից արկեր են արձակվել հրեական պետության հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ: