Բաժիններ՝

Իրանցի մարզիկը դեսպանությանն է հանձնել իր մեդալը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության դեսպանություն է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի մարզիկ Ահմադ Բաղերիին և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի՝ դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նվաճած ոսկե մեդալը: Հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Ավագյանը բաձր է գնահատել իրանցի մարզիկի քայլը, նրան մաղթել մարզական մեծ հաջողություններ և խոստացել ստացված մեդալը փոխանցել Արթուր Սուքիասյանի ընտանիքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս