ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը 2016թ. շարունակել է իրականացնել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր տարրեր պարունակող բազմաբնույթ ազդակների վերլուծություններ:
«Այն երևույթը, որը տարածվել է համացանցով և որին նաև մենք հետևեցինք, անկեղծ ասած, անընկալելի է, երբ մուտք է գործվում ընտրական շտաբ և փորձ կատարվում կաթվածահար անել ողջ ընտրական աշխատանքը»,- ասաց Մուկուչյանը:
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեսանկարահանումն ընդհանրապես օրենքով նախատեսված չի եղել, սակայն ԿԸՀ-ն նախապես հայտարարել էր, որ այն իրականացվելու է և լինելու է լրացուցիչ գործիք, որպեսզի առավելագույնս ապահովի թափանցիկությունը:
Ընդերային լեյշմանիոզը, ճիշտ և ժամանակին բուժման դեպքում առողջացման ելք է ունենում: Այո, հիվանդությունը չբուժելու դեպքում կարող է մահացու ելք ունենալ, այդպես է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններից շատերի դեպքում:
Երևանի քաղաքապետի «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ Լիլիթ Դրամփյանն այս պահին գտնվում է Հանրապետական հիվանդանոցում:
Ոստիկանության ծառայողը պարտավոր է լինել հարգալից և անկողմնակալ: Սրանք օրենքով սահմանված՝ հանրության վստահությունն ապահովող պահանջներ են, որ ենթակա են պարտադիր կատարման: Այդ պահանջների կատարումը հատկապես կարևոր է հանրային ուշադրության ներքո գտնվող այնպիսի մի իրադարձության առնչությամբ, ինչպիսին Երևանի ավագանու ընտրություններն են:
Երևանի թիվ 2/4 տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից հետարքրքվեց ընտրության ընթացքի վերաբերյալ:
2017թ. մայիսի 13-ի ուշ երեկոյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ, ամուսիններ՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով։ Կնոջ մոտ ախտորոշվել են «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր», ամուսնու մոտ՝ «ձախ այտի, բազկի, գոտկատեղի, ծոծրակի շրջանների ծակած-կտրած վերքեր»։ Պարզվել է, որ ամուսինները վնասվածքներն ստացել են տանը՝ որդու հետ վիճաբանության ժամանակ։
ՀՀ Առողջապահության նախարարության Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում մայիսի 12-ին եռյակ է լույս աշխարհ եկել:
Երևանի ավագանու ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 210 հազար 903 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցող 842 հազար 147 քաղաքացիների 25.04 տոկոսը:
Զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվության համաձայն՝ 4/1 տեղամասում ընտրողներից մեկը մոտեցել է հանձնաժողովի քարտուղարին ու ասել, որ 1242 հերթական համարի տակ գրանցված Նորայր Ավետիքի Բարսեղյանը մահացած է:
Երեւանի գրեթե բոլոր տեղամասերում ընդամենը 2-5 մետր շառավղով կուտակված են մարդիկ, ովքեր հանդիսանում են թաղապետարանների ներկայիս ու նախկին աշխատողներ, պետական ծառայողներ, ինչպես նաեւ, այսպես կոչված, թաղային հեղինակություններ, որոնց միջոցով վերահսկողություն է իրականացվում ընտրողների նկատմամբ եւ կազմակերպվում է ուղղորդված քվեարկություն, նախորդ օրը երեկոյան բաժանված ընտրակաշառքների դիմաց:
Ժամը 14:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծով ստացվել է 4 ահազանգ, որոնք վերաբերել են քվեարկության սահմանված կարգին: Հնարավոր բոլոր դեպքերում արագացված ընթացակարգով դրանց տրվել է լուծում, բողոք ներկայացնողներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն:
Հնչեցված վիրավորանքների և սպառնալիքների վերաբերյալ առկա է ձայնագրություն: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին, սակայն համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել, այդ թվում` խախտումը չի վերացվել։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Քիչ առաջ ոստիկանությունը փորձեց բերման ենթարկել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ Աճառյան փողոցի Հանրապետականի շտաբից։ Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:
Ռուսաստանի Հրթիռային հարձակման մասին նախազգուշացման համակարգերը (ՀՀՆՀ) մայիսի 13-ին Մոսկվայի ժամանակով ժամը 23։30-ին հայտնաբերել են ԿԺԴՀ տարածքից բալիստիկ հրթիռի արձակում, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Շարունակվում են Երևան քաղաքի ավագանու ընտրությունները: Օգտվելով առիթից շնորհակալություն ենք հայտնում իրենց քաղաքացիական պարտքը կատարող մեր համաքաղաքացիներին:
Ինչպես ընտրությունների նախապատրաստման, այնպես էլ քվեարկության օրվա ընթացքում ժամը 12.00-ի դրությամբ հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի խնդիրներին:
2017 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործել է 141 գրավատուն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ արագ արձագանքում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքում խախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերին:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև լրագրողների այն դիտարկմանը, թե ընդդիմադիր գործիչներն անհրաժեշտություն են համարում ՀՀԿ-ի շտաբի մոտ ոստիկանների կողմից հսկողություն սահմանելը:
Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է, տիրում է հարաբերական անդորր: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանային իրավիճակին այս մասին ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Երևանի մշակութային կյանքի անբաժան մասն է կազմում Երևանի Կամերային թատրոնը, որն առանձնանում է իր յուրահատուկ խաղացանկային ձևաչափով և միշտ կարողանում է նրբորեն ներկայացնել հումորով համեմված դառն իրականությունը։ Ինչպե՞ս է դա ստացվում, մեզ հետ զրույցում պարզաբանում է թատրոնի բեմադրիչ, ռեժիսոր Լուսինե Երնջակյանը։
Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղան մայիսի 14-ին մահացել է։
2017թ-ի մայիսի 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 54,083,959 դոլար 483.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով
Երեւանի թիվ 9/47 ընտրատեղամասում Երևանի ավագանու ընտրություններին իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա ընտրատեղամաս էր եկել կնոջ եւ դուստրերի հետ:
Ասում են՝ մայիսին չի կարելի ամուսնանալ. մայիսը «վայիս» է: Իսկ ո՞վ է ասողը: Ժողովուրդն ասում է՝ պապական խոսք է. «մեծերը որ մի բան ասում են, գիտեն էլի», իսկ Հայ Առաքելական եկեղեցու տեսակետն այս հարցի շուրջ միանգամայն այլ է:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախնական տվյալներ մինչև ժամը 11։00-ն Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ՝ ըստ վարչական շրջանների։
«Այս անգամ մենք կարողացել ենք և′ խորհրդարանական, և′ Երևան քաղաքի ընտրական այնպիսի գործունեություն սկսել, որտեղ խախտումներ բացարձակապես չեն լինելու: Այդ փաստն ընդունում են թե′ ընդդիմությունը, և թե′ բոլոր ժամանած դիտորդները: Եթե ինչ-որ տեղ գումար են վերցնում կամ այլ անօրինական գործողություններ են լինում` դրա համար կան համապատասխան մարմիններ, որոնք կարող են բռնել և դատապարտել: Ես այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:
«Ես կարծում եմ, որ վերջին տարիներին Տարոն Մարգարյանը շատ լավ է աշխատել, և Երևան քաղաքը նույնիսկ կոմունիստների ժամանակ այս տեսքը չի ունեցել: Ես էլ այսօր քվեարկեցի հանուն մեր մայրաքաղաքի»,- ասաց նա: