Բաժիններ՝

Երևանում ծնված եռյակի վիճակը միջին ծանրության է

ՀՀ Առողջապահության նախարարության Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում մայիսի 12-ին եռյակ է լույս աշխարհ եկել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, Արագածոտնի մարզից ծննդկանն իրենց մոտ է տեղափոխվել մայիսի 9-ին: «Մայիսի 12-ին կեսարյան հատում է իրականացվել վաղաժամ ցուցումով, որի արդյունքում ծնվել է երկու աղջիկ եւ մեկ տղա»,-ասաց նա:

Բժշկի խոսքով` երկու աղջիկներից մեկը ծնվել է 1 կգ 350 գրամ, մյուսը՝ 1 կգ 500 գրամ քաշով, արական սեռի երեխան էլ ծնվել է 1 կգ 720 գրամ քաշով։ «Երեխաների վիճակը միջին ծանրության է: Նրանք հիմա ստանում են անհրաժեշտ պրեպարատներ»,-հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031