Բաժիններ՝

«Այ Չակուռ, գնա ձեր գեղը»… Ճնշում և սպառնալիք դիտորդի նկատմամբ

6/3 տեղամասում խախտվել են ԻԵՄ դիտորդի իրավունքները․ խախտում­ները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). ««Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Գեղամ Վիլենի Սուքիասյանը հոգեբանորեն ճնշել է Մանե Սահակյանին, ինչպես նաև վերջինիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ («էս Չակուռն ով ա, եսիմ որ գեղից եկելա ինչա հասկանում», «այ Չակուռ, գնա ձեր գեղը», «գեղցի», «բայց կգրես, որ դա Չակուռի կարծիքնա»), իսկ հանձնաժողովի անդամը փորձել է վախեցնել` ասելով. «… էն ինչ-որ ասում ես կարող է շուռ գալ քո դեմ»:

Հնչեցված վիրավորանքների և սպառնալիքների վերաբերյալ առկա է ձայնագրություն: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին, սակայն համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել, այդ թվում` խախտումը չի վերացվել։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Արդյունքում խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված դիտորդի իրավունքները։

Քաղաքացի դիտորդ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031