Բաժիններ՝

Գրավատների թիվը նվազել է

2017 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործել է 141 գրավատուն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի մարտ ամսվա տեղեկագրից։

Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ գրավատների քանակը 146 էր, 2017 թվականի հունվարի վերջի դրությամբ՝ 143։ Այսինքն՝ հայաստանյան գրավատների թիվը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազել է 5-ով։

Այս ընթացքում Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվել է 2 գրավատուն (փետրվարին և մարտին), ուժը կորցրած է ճանաչվել 6 գրավատների լիցենզիա (3-ը՝ հունվարին, 3-ը՝ փետրվարին, 1-ը՝ մարտին)։

Ավելացնենք նաև, որ 2017 թվականի մարտի վերջի դրությամբ՝ ՀՀ գրավատների կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8 մլրդ 497 մլն դրամ։ Տարվա սկզբի համեմատ գրավատների վարկերն ավելացել են 65 մլն դրամով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031