
««Մանչեսթեր Յունայթեդը» Գրիզմանի վերաբերյալ առաջարկություն չի արել, իսկ Գրիզմանը չի խնդրել վաճառել իրեն». «Ատլետիկոյի» տնօրեն

Ֆրանսիացին պարզապես կատակել է:
«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկո Սերեսոն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին Անտուան Գրիզմանի արած հայտարարությունը:
«Նրա վերջին արտահայտությունն ինձ զարմացնում է: Նրան անդադար նույն հարցն են տալիս: Կարծում եմ՝ նա արդեն ձանձրացել է անընդհատ նույն հարցերին պատասխանելուց:
Իրավիճակն այսպիսին է. Անտուանն «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ է, և նրա պայմանագիրը դեռ նախատեսված է մինչև 3-4 տարով: Նա երբեք չի ասել ինձ, որ ցանկանում է հեռանալ:
«Մանչեսթեր Յունայթեդի» կողմից ոչ մի առաջարկ չի եղել: Մինչ օրս ոչ մի ակումբ Անտուանի հրաժարագինը վճարելու պատրաստակամություն չի հայտնել: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կվճարի այդ գումարը»,- ասել է Սերեսոն RMC Sport-ին:
Իսպանիայի առաջնության 2016-17թթ. մրցաշրջանում Անտուանը մասնակցել է 53 պաշտոնական հանդիպման, խփել է 26 գնդակ և կատարել է 12 ասիստ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը