Սա կարելի էր չգրել, եթե իրեն ՀՀ ԱԺ նախագահ համարողը չլիներ ԱԺ-ում հենց ԱԺ կին պատգամավորի հետ չանա-չանա կռիվ տվող. Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Տղամարդկանց» տեսակ կա, որ «կնգա» նման կռիվ ա անում կանանց հետ, իբր հեսա էնքան ասեմ, որ տակ չմնամ: Ու չանա չանա կռիվ ա անում կնոջից ավելի բարձր ավելի էմոցիոնալ, ավելի ագրեսիվ, ավելի իբր հիմնավոր, շատախոս, խայթելով ու կծելով: Էդ լաչառ կռիվ անողից զգում ես, որ դա ինչ տեսել , ոնց տեսել ա դա էլ անումա ու դա «կնոջ» կռիվ անելու ձևա և ուրեմն շատա տեսել էդ պատկերը ու էդ ձևը սովորել «կանանցից»: Նաև զգում ես , որ պարապած, շատախոս ու վիրավորված, բայց պոռտը տեղը դնող «կնոջ» կռիվ անելու ձև ունի ու հիմնականում շեղում ունի կանանց հետ կռվելու, որովհետև համ անվտանագ ա համ էլ դե դրան ա սովոր ու դա պարապել, որ չամաչի կչանչի էլ:
Սա կարելի էր չգրել, բայց կարելի կլիներ, չգրել, եթե իրեն ՀՀ ԱԺ նախագահ համարողը չլիներ ԱԺ-ում հենց ԱԺ կին պատգամավորի հետ չանա-չանա կռիվ տվող ու իր թքելու ու թքվելու ֆոբիաները չուղղեր դեպի այնուամենայնիվ կին պատգամավորին ու հայ կնոջը կատարյալ թքած ունենալով ՔՊ-ական ուժայինի ու ՔՊ-ական պատգամավի ռազբորկաներին հետևած իր ալֆայի ու օմեգայի «խոսքի մշակույթը» պահելու հորդորի վրա:
P.S. Կնոջ հետ լեզվակռվում պարտվելուց նեղվում են միայն… վերջնականապես թքած ու թքված «տղամարդիկ»»: