
Կապան-Սիսիան ճանապարհը փակ է բեռնատարների համար. իրավիճակն՝ ավտոճանապարհներին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին տեղեկացնում է փրկարար ծառայությունը։
Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: