Օտարերկրյա պետությունների հետախուզման հետ կապված մի շարք ընկերություններ Չինաստանի տարածքում հողմաչափ աշտարակներ են տեղակայել գաղտնի տեղեկություններ հավաքելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՉԺՀ պետական անվտանգության նախարարությանը։
Օգոստոսի 17-ի գիշերը, ժամը 4.06-ին, ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր բնակավայրում խոտի դեզ է այրվում:
«Տարվա սկզբից մինչ օգոստոսի 19-ը հանրապետությունում գրանցվել է կարմրուկի լաբորատոր 546 դեպք, որոնցից 327-ը երեխաներ են, իսկ 219-ը՝ մեծահասակներ: Օգոստոսի 12-19-ը ընկած ժամանակահատվածում կարմրուկի լաբարատոր հաստատված դեպքեր չեն գրանցվել»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենց բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն են տարածել, որում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորմանը։
Նախարարությունից ընդգծում են, որ որևէ հաղթողի դեռևս չի տրամադրվել համապատասխան դրամական խրախուսում՝ մինչև հարցի վերջնական պարզաբանումը:
Թուրքական մամուլում տարածվում են լուրեր, համաձայն որոնց, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղարկել է թուրքական ապրանքների ներկրումը սահմանափակելու մասին օրենքը:
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ի այս տարվա մասնակից Հայկ Հեքեքյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Ավարտվեց «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ը, շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին տպավորիչ ելույթների առթիվ և շնորհակալ եմ ձեզ լավ ու ջերմ խոսքերի համար: Ինչպես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, իմ ուսուցչին, ընտանիքիս, բոլոր երաժիշտներին, դիրիժորներին, նվագախմբերին, ում հետ աշխատել եմ այս […]
Ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը կախված է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններից։ Այս մասին Բաքվում ՌԴ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Բեռլինը Կիևին է փոխանցել ևս մեկ IRIS-T SLS հակաօդային պաշտպանության համակարգ (դրանց ընդհանուր թիվը երեք է), հրետանային արկեր, անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ։ Այս մասին է վկայում Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության՝ օգոստոսի 19-ին թարմացված ցանկը, որը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում։
«Ռուսաստանի համար դժվար է հասկանալը, թե ինչու է Երևանը սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը»,-Ռուսաստանի առաջին ալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով: Այս մասին հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից՝ նշելով, որ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ պացիենտի մոտ։
Սարգիս Գրիգորյանը որոնվում է
Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Հարավային Կովկասի ամուր խաղաղությունն ու կայունությունը լիովին համապատասխանում են տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների արմատական շահերին: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանցի գործընկերոջ` Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո։
ՀՀ կենտրոնական բանկը ներկայացնում է օգոստոսի 19-ին բանկի կողմից սահմանված փոխարժեքները՝
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան այցելել՝ իրեն հարմար ժամանակ, հայտնում է Կրեմլի կայքը։
ՌԴ-ն հայտնել է, որ վերահսկողության տակ է վերցրել միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության «Վիյեմկա» երկաթուղային կայարանը և Արտեմովո բնակավայրը: Այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումները ստանձնել են Թել Ավիվում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը և սպառնացել նոր գրոհներ նախապատրաստել։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram ալիքում։
Ալեն Դելոնին կհուղարկավորեն Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Դուշի կոմունայում` այնտեղ, որտեղ նա ապրել է շուրջ կես դար և որտեղ թաղված են նրա 35 շները։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Բաքվում ավարտվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Թուրքիայի նոր սահմանադրության մշակման և ընդունման շուրջ բանակցությունները նախատեսվում է ավարտել մեկ տարվա ընթացքում՝ փաստաթուղթը 2025 թվականի աշնանային նստաշրջանում խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմաբ՝ այս մասին հայտնել է հանրապետության Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Նուման Քուրթուլմուշը։
Ղրղըզական MBank-ը անորոշ ժամկետով դադարեցրել է ռուսական բանկերի հետ երկկողմ փոխանցումները։
Իրանն ու Հայաստանը կարևորում են տարածաշրջանի և նրա սահմանների կայունությունն ու անվտանգությունը, պատրաստ են զարգացնել բազմակողմանի հարաբերություններ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020թ․ հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում եղել է առանցքային։
Ռուսաստանը ուրախ կլինի, եթե կարողանա օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և երկրների միջև սահմանի սահմանազատմանը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ նեղ ձևաչափով բանակցությունների սկզբում։
Ֆրանսիացի սահմանապահները Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում երկու տղամարդու են ձերբակալել, որոնք փորձել են 2.4 մլն եվրո տեղափոխել ճամպրուկով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով BFMTV հեռուստաալիքին։
Պակիստանի Փունջաբի նահանգում մոլեգնող մուսսոնային անձրևների պատճառով 84 մարդ է զոհվել, 224 մարդ՝ վիրավորվել։ Վնասվել է 245 տուն։ Այս մասին հաղորդում է Express Tribune պարբերականը՝ վկայակոչելով Տարերային աղետների դեմ պայքարի նահանգային վարչությունը։
Շարունակվում է օրեր առաջ Երևանի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում 65-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: