Ղրղզստանի և Տաջիկստանի տեղագրական խմբերի ներկայացուցիչները քննարկել են սահմանային գծի նկարագրությունն այն հատվածներում, որոնք մնում են չբաժանված: Այս մասին հաղորդել են Ղրղզստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում։
Կամչատկայում օգոստոսի 18-ին տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժից հետո ավելի քան 30 սեյսմիկ իրադարձություն է գրանցվել, որոնցից շատերը եղել են աննկատ: Հուժկու ստորգետնյա ցնցումից հետո հետցնցումները կշարունակվեն ևս մի քանի շաբաթ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որն օգոստոսի 18-ից պետական այցով գտնվում է Ադրբեջանում, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ կշարունակի քննարկել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային օրակարգի հարցերը։ Այս մասին հանդիպման մեկնարկին հայտնել է Ալիևը։«Այսօր պետական այցի շրջանակներում մենք շարունակում ենք մեր շփումը։
Պարզ է, բոլորին հայտնի է, որ Ռուսաստանն էլ բախվում է ճգնաժամերի, մասնավորապես ուկրաինական ուղղությամբ, բայց Հարավային Կովկասում Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը թելադրում է մեզ մասնակցության անհրաժեշտություն ռեգիոնալ գործընթացներին, ասում է Պուտինը:
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ներկայացնում է, թե Արևմտյան Նեղոսի տենդն ինչպե՞ս է տարածվում և ինչպե՞ս պաշտպանվել այդ հիվանդությունից։
Հայաստանի Մ-15 հավաքականն օգոստոսի 19-21-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Մոլդովա՝ մասնակցելու սեպտեմբերի 14-20-ը կայանալիք ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարի:
Ռուսաստանն ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել խաղաղության պայմանագրի ստորագրման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը սահմանազատելու համար. այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտնել է, որ իրենք անհրաժեշտ ամեն ինչ արտադրում են տեղական ռազմարդյունաբերական կառույցներում:
«Երևանում ծնվել է 1947 երեխա՝ 1004 տղա և 943 աղջիկ, բնակչության աճը կազմում է 0.8 %»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հայտնեց Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
Պետական եկամուտների կոմիտեն հուլիսին արձանագրել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 294 դեպք, որի հետևանքով կիրառել է շուրջ 137 մլն դրամի չափով տուգանք։
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Բինգյոլ (Բյուրակն) նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը կոչ է արել բարձրացնել պատրաստությունը՝ հետ մղելու ԿԺԴՀ-ի սադրանքները «գորշ գոտում», և պատրաստ լինել հիբրիդային պատերազմի Հյուսիսային Կորեայի դեմ: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Չինական և ֆիլիպինյան նավերը բախվել են Հարավչինական ծովում երկու պետությունների միջև վիճելի տարածքների շրջանում դիմակայության ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, այս մասին հաղորդել է Չինաստանի առափնյա պահպանության ծառայությունը։
Արցախի կորստով մարտահրավերները Սյունիքի մարզի համար ավելացել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի այցն Ուկրաինա։ ՏԱՍՍ-ի փոխամամբ՝ այս մասին ասված է երկրում հավատարմագրված լրագրողներին ուղարկված հաղորդագրության մեջ։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օգտատերերից ստացել է հարցումներ՝ 2024 թվականի ապրիլի 24-ին Երևանում Yandex Go-ի իրականացրած ակցիայի վերաբերյալ։
3 տարուց ավելի է՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը մրցութային փուլում է. Ավինյան
Չեմ կարծում՝ COP-29-ի անցկացման վայրը փոխեն, բայց դրանից մի բան ստանալ հնարավոր է. Լարիսա Ալավերդյան
Վերջին 2 շաբաթում Երևանում հանրային տրանսպորտի մասնակցությամբ 87 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որոնց հետևանքով 20 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս տվյալները ներկայացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։
11 մլն դրամ՝ բանվորների և հավաքարարների արտահագուստների համար
Մի կամակատար ունենք, որ էս ծնողներին տվել է էս ցավ ու դարդը, ինքն անցել իր կյանքին. ակցիայի մասնակից
Սիրելի Սփյուռք, մի նեղացեք մեզնից, ձեզ զատողը մենք չենք, Փաշինյանն է, բարձրացրեք ձեր ձայնը. մասնակից
Ո՞վ է տեսել՝ գերեզմանը բետոնապատեն. ուրեմն մի կեղծիք եղել է, չէ՞. անհետ կորածի ծնող
Կեղծ ԴՆԹ-ներ են տվել. չկա ծնող, որի ԴՆԹ-ն համընկնի, երեխուն թողի անատոմիկներում. անհետ կորածի ծնող
Մեր երեխեքին ողջ ու առողջ ենք ուզում. «կոզր» ե՞ն մեր երեխեքը իրենց ձեռքը հողերը հանձնելու համար. ծնող
Ես 4 տարի է՝ ԴՆԹ չունեմ, թող իմ երեխուն ինձ տան. անհետ կորածի ծնող
Ի՞նչ է, ՄԱԿ-ը չի՞ տեսնում, որ Բաքվում հայ գերիներ են պահվում. «Հայկանդուխտ» կազմակերպություն
ՆԳ նախարարությունը բարեփոխումների գործընթացի շրջանակում կարևորում և խրախուսում է կանանց ներգրավվածությունը իրավապահ համակարգի ստորաբաժանումներում։