
Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ

Հուլիսի 8-ին հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն, օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +25 +30:
Հուլիսի 9-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 10-ից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: