«Յունիբանկի» «Ստեփանավան» մասնաճյուղն աշխատում է «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկմանը
Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ և արագ կազմակերպելու նպատակով, «Յունիբանկի» «Ստեփանավան» մասնաճյուղը (ք.Ստեփանավան, Բաղրամյան փ. 2ա շենք, 7 բացվածք) հաճախորդների սպասարկումն իրականացնում է «մեկ պատուհանի» սկզբունքով: Այսուհետ մասնաճյուղի հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:
Հաճախորդների թվի և աշխատանքի ծավալների աճի հետ մեկտեղ «Յունիբանկը» շարունակաբար ընդլայնում և բարձրացնում է մասնաճյուղային ցանցի արդյունավետության մակարդակը` նպատակ ունենալով ապահովելու հաճախորդների օպերատիվ սպասարկումը և բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի տրամադրումը: Լինելով իննովացիոն բանկ և ակտիվ կիրառելով նոր տեխնոլոգիաները բանկային գործում, «Յունիբանկը» հաճախորդներին ընձեռում է նաև ինքնասպասարկման հնարավորություն: Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում:
Այսօր «Յունիբանկը» ներկայացված է գլխամասային գրասենյակով և 47 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը: