Արգենտինայում խնդրում են գլխավոր դատախազին հարցաքննության կանչել կոռուպցիայի կասկածանքով
Արգենտինայի դատախազ Էդուրադո Տայանոն հուլիսի 11-ին դատարանին խնդրել է հարցաքննության կանչել հանրապետության գլխավոր դատախազ Ալեխանդրա Խիլս Կարբոյին, որին կասկածում են կոռուպցիայի մեջ: Համապատասխան միջնորդությունը հրապարակվել է գերատասչության նորությունների պորտալում։
Փաստաթղթի համաձայն՝ դատախազը մեղադում է Խիլս Կարբոյին եւ «խարդախության, որը վնաս է հասցրել պետությանը, իշխանության չարաշահման, կաշառք ստանալու, ազդեցության առուծախի եւ պետական պաշտոնի հետ անհամատեղելի գործունեություն վարելու» գործի այլ ֆիգուրանտների: Հետաքննությունը կապված է 2013 թվականին դատախազության համար շենքի գնման հետ, որի արժեքը կազմել է 43,85 միլիոն պեսո (2,6 միլիոն դոլար): Մեղադրող կողմի վարկածով՝ կասկածյալները հայտամրցույթի հաղթողին որոշել են մինչեւ դրա հայտարարումը:
«Թեեւ վարչական ընթացակարգն օրինական տեսք է ունեցել, իրականում եղել է մեքենայությունների արդյունք, որոնք ոտնահարել են պետության շահերը եւ անցկացվել են մեղադրյալների կողմից օգուտ ստանալու նպատակով»,- ասված է փաստաթղթում:
Խիլս Կաբոն գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել է 2012 թվականին նախագահ Քրիտինա Ֆեռնանդես Կիրշների օրոք: Գործող կառավարությունը բազմիցս մեղադրել է նրան այն գործերի հետաքննությանը խոչընդոտելու մեջ, որոնց խառն են նախորդ վարչակազմի անդամները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: