Яндекс.Такси-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը կգլխավորի ռուս-ամերիկյան նոր համատեղ ընկերությունը, որը նախատեսում է ընդլայնել գործունեությունը Ռուսաստանում, և որոշ ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Հանդիպմանը քննարկվել են միության գործունեության հետ կապված մի շարք հարցեր:
Գյումրիի սելեկցիոն կայանում արդեն մեկնարկել են բերքահավաքի աշխատանքները: Հուլիսի 22-ին ընթացող աշխատանքներին տեղում ծանոթացել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն երեք գրոսմայստերներ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հուլիսի 24-ին ընդունեց Եվրոպական խորհրդարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների։
Կոլումբիան երբեք չի միջամտել Վենեսուելայի ներքին գործերին եւ ցանկանում է, որ վենեսուելացիներն իրենք ելք գտնեն երկրում առաջացած իրադրությունից:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության կողմից այս տարվա առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 21 թույլտվություն, որից 10-ը շահագործման և 11-ը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման նպատակով։
Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային ամերիկյան զենք ուղարկելու հնարավորությունը: Հուլիսի 25-ին դա հավաստել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլքերը BBC-ին տված հարցազրույցում։
Թուրքիայի սահմանադրական հանձնաժողովի կողմից ընդունված, մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը, որն այսուհետ արգելելու է նաև ամբիոնի մոտից բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, քննարկման է դրվել լիագումար նիստում:
Չինաստանի արտգործնախարարության (ԱԳՆ) ղեկավար Վան Ին Հնդկաստանի իշխանություններին կոչ է արել իր զինվորականներին անհապաղ դուրս բերելու Սիկքիմի նահանգի շրջանի տարածքից, ինչը թույլ կտա լուծել երկու երկրների միջեւ առաջացած լարվածությունը, ասված է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել է, որ իր կառավարությունը չի դադարեցնելու Կատարի շրջափակումը՝ անկախ ճգնաժամի դադարեցմանն ուղղված այլ երկրների ջանքերի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Փրկարարները բացել են բենզալցակայանի հանգստի սենյակի դուռը և հայտնաբերել 1972 թ. ծնված Հ. Վ.-ի դին:
ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Անտոնիու Գուտերիշը Կատարին, Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ), Բահրեյնին եւ Եգիպտոսին նշել է բանակցություններ սկսելու անհրաժետությունը եւ գտնելու Պարսից ծոցում դիվանագիտական ճգնաժամից դուրս գալու փոխադարձ ընդունելի ուղիներ:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Հրանտ Մադաթյանը պատգամավորի պաշտոնը ստանձնելու ժամանակ անշարժ գույքի՝ 4 հողամասի, առանձնատան սեփականատեր է:
Եվրամիությունն ու Թուրքիան հուլիսի 25-ին Բրյուսելում նախարարական մակարդակով հանդիպում կունենան՝ քննարկելու ընդհանուր օրակարգային հարցեր, ինչպես նաև փորձելու իջեցնել այն լարվածությունը, որն առաջացել է երկկողմ հարաբերություններում Թուրքիայում ակադեմիկոսների, լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալության պատճառով:
Թմրամիջոցը թաքցրել էր մարմնում։
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե աթոռը ձեռք են բերել նիստերի դահլիճի համար. «Դրա վրա միայն ես չեմ նստելու: Ես բազկաթոռ ունեմ։
Հայաստանի պետական բուհերի դիմորդների թիվը գնալով նվազում է: Եթե այս տարի բուհ է ընդունվել 8 հազար 266 դիմորդ, և դեռևս թափուր է 11 հազար 375 տեղ, ապա նախորդ տարի բուհ ընդունվածների թիվը 17 հազար 649 էր:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) հուլիսի 24-ին ընդունել է մամուլի համար երեք հայտարարություններ, որոնցում դատապարտել է խաղաղապահների վրա հարձակումը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ), ինչպես նաեւ ահաբեկչական գործողություններն Աֆղանստանում եւ Պակիստանում, որոնք տասնյակ մարդկանց կյանք են խլել։
Պարզվում է, սակայն, իշխանությունները հիմա վերախմբագրում են այս խոստումները. օրերս ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանն ասել է, թե 2017թ. համար նախատեսված է մոտ 500 մլն դոլարի ներդրում, եւ առաջին կիսամյակի ընթացքում 220 մլն դոլարի ներդրումն արդեն իրականացվել է:
Ճապոնիայում աննախադեպ շոգ եղանակի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մահացել է վեց մարդ, 6 037-ը հոսպիտալացվել են:
2017 թվականի հուլիսի 22-ից ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող միջազգային վավերացման (ապոստիլ) ձևաթուղթը կտրվի միայն անգլերենով:
Նա եղել է հաշվապահի տեղակալը, ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, երկար տարիներ աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցերում», 2004–2005 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալը, այնուհետեւ որոշ ժամանակ աշխատել է «Տոնուս» ՍՊԸ-ում՝ գլխավոր հաշվապահ, «Ահարոն Պարադիգմա» հաշվապահական խորհրդատվական ՓԲԸ ավագ մասնագետ: Այնուհետև վերադարձել է հայրական օջախ եւ 2006-ից առայսօր «Գազպրոմում» հաշվապահի տեղակալն է։
Հուլիսի 24-ին, ժամը 21:31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկի երեխան (6 տարեկան) դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը թեև այսօրվանից երկշաբաթյա արձակուրդում է, սակայն զոհել է իր հանգիստը և չնախատեսված այցով մեկնել Դիլիջան: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ևս արձակուրդում է, իսկ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանգստի կմեկնի օգոստոսի 4-18-ն ընկած ժամանակահատվածում։
Վերա Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 25-ին, ժամը 18:00-20:00-ն, Երևանի Այգեձոր 3 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 26-ին, ժամը 12:00-13:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Ու հիմա, երբ կայացավ Պուտին-Ալիև հանդիպումը, ադրբեջանական մամուլն էյֆորիայի մեջ է: «Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները պատշաճ դաս են տվել ռուս-ադրբեջանական բարեկամության չարակամներին» եւ այլ բաներ՝ նման ոգով: Ի դեպ, բացի, «հայկական չար ուժերին» պատժելուց, ըստ ադրբեջանական աղբյուրների, այդ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը եղել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի ճակատագիրը:
Որքան էլ զարմանալի է, տևական «անհետացումից» հետո խնջույքին և մրցույթի եզրափակիչ միջոցառմանը մասնակցել է նաեւ Իշխան Զաքարյանը։ Ներկաները նկատել են, որ նա, ինչպես և մնացյալ մասնակիցները, բավական բարձր տրամադրություն են ունեցել, պարել են բոլորը, նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ասում են, թե Տավուշի մարզում հերթական խորհրդակցության ժամանակ կրկին երեւացել է Կարեն Կարապետյանի «դրայվը», էնտուզիազմը: