Ճապոնիայում շոգերի հետևանքով վեց մարդ է մահացել
Ճապոնիայում աննախադեպ շոգ եղանակի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մահացել է վեց մարդ, 6 037-ը հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շոգի հետևանքով տուժածների մեծ մասը 65 տարեկանից բարձր անձինք են:
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ շոգ եղանակն առաջիկա օրերին ևս պահպանվելու է: Այդ առնչությամբ մասնագետները խորհուրդ են տալիս մարդկանց փողոցներում երկար չմնալ, հաճախ խմել ջուր: