Քենդալ Ջեններն ապակե դագաղի մեջ է պառկել հանուն adidas Originals-ի
adidas Originals մարզական մակնիշը թողարկել է Original is never finished շարքի հերթական տեսանյութը: Հոլովակը հրապարակված է YouTube-ում։
Նկարահանումներին մասնակցել է Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալ Ջենները: Ըստ սցենարի, նա պառկած է ապակե դագաղում: Նաեւ հոլովակում նկարահանվել են բասկետբոլիստ Ջեյմս Հարդենին եւ ռեփեր 21 Savage-ը:
Քենդալ Ջենները մոդել է, «Քարդաշյան ընտանիք» ամերիկյան հեռուստաշոուի մասնակիցը, Քիմ Քարդաշյանի խորթ քույրն է: Նա Victoria՚s Secret-ի «հրեշտակն է» եւ Estee Lauder բրենդի դեմքը:
adidas Originals-ը Adidas AG ընկերության ստորաբաժանումն է մասնագիտանում է sport casual եւ «մարզական շիկ» ոճով նորաձեւ հագուստի բնագավառում:
https://www.youtube.com/watch?v=UkdsGeJxDcA