![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանում ՀՀ դեսպանն այցելել է ԻՏՁՄ
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/Artashes-Tumanyan.jpg)
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ընդլայնում է միջազգային փոխհամագործակցության սահմանները՝ սերտացնելով ՏՏ ոլորտի կապերն Իրանի հետ:
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն օրերս այցելել է ԻՏՁՄ գրասենյակ: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ քննարկվել են երկու երկրների համար ՏՏ ոլորտում արդիական խնդիրներն ու համագործակցության հեռանկարները:
Հաշվի առնելով Միության «ԱրՄաթ» ինժեներական կրթության ծրագրի փորձն ու հաջողությունը, այդ թվում՝ նաև միջազգային հարթակներում, Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ու ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ձեռք են բերել պայմանավորվածություն կրթության ոլորտի ծրագրերին աջակցություն ցուցաբերելու շուրջ: Կողմերը նախաձեռնել են նաև համագործակցություն ՏՀՏ անվտանգության բնագավառում:
ԻՏՁՄ-ն, հավատարիմ մնալով իր ռազմավարական ծրագրերին, շարունակում է իր աշխատանքը՝ հետևողականորեն աջակցելով հայկական կազմակերպություններին միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ:
Սիրարփի Աղաբաբյան