Նախկին զոքանչին կացնով սպանողը դիմել է դատարան. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կացնահարված կնոջ դեմ հարուցված քրեական գործով դատական նիստն էր:

2016 թվականի հուլիսի 8-ին Թագուհի Մանսուրյանին իր բնակարան տանող շքամուտքում նախկին ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանը կացնով հարվածներ էր հասցրել: Մարտիրոսյանը կացնով հարվածել էր նաև Թագուհի Մանսուրյանի մարը, որը մահացել էր: Մարտիրոսյանը հիմա կալանավորված է, այս գործով դատական մի քանի նիստեր են եղել: Իսկ նախօրեին Մանսուրյանի դեմ Վլադիկ Մարտիրոսյանի բողոքով նիստն էր: Կացնահարողը և այս գործով մեղադրյալ Մարտիրոսյանը բողոքում է, որ Թագուհի Մանսուրյանն է իրեն վնասել՝ քերծել է պարանոցը:

Մանսուրյանի փաստաբան, հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Թագուհի Մանսուրյանը մեղադրվում է 3 դրվագով, քրեական օրենսգրքի 118 հոդվածի հիմքերով՝ ծեծ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս