Բաժիններ՝

«Բյուրեղ» հանքային ջրի» պետական բաժնեմասը կմասնավորեցվեն ուղղակի վաճառքի ձևով

Կառավարությունը թույլատրեց պետական գույքի կառավարման վարչությանը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով մասնավորեցման համար առաջարկել «Բյուրեղ» հանքային ջրի» ՓԲԸ-ի 9.034 տոկոս պետական բաժնեմասը՝ 3 424 հատ բաժնետոմս` յուրաքանչյուրը 100 դրամ անվանական արժեքով:

Այն 5 498 հազար դրամ գնահատված արժեքով կառաջարկվի ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին, եթե վերջիններս այն ձեռք չբերեն, ապա ընկերության պետական բաժնեմասը կմասնավորեցվի դասական աճուրդով: «Բյուրեղ» հանքային ջրի» ՓԲԸ-ն գործունեություն չի ծավալում: Ընկերությունում հաշվառվում է մեկ հաստիք՝ տնօրեն: «Բյուրեղ» ապրանքատեսակն արտադրվում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից և ոչ մի առնչություն չունի «Բյուրեղ» հանքային ջրի» ՓԲԸ-ի հետ: Գույքն առկա է պետգույքի մասնավորեցման 2017-20 թվականների ծրագրում:

Մասնավորեցման արդյունքում ակնկալվում է ընկերության վիճակի բարելավում, պետական բյուջեի մուտքերի ավելացում: Կառավարությունը թույլատրեց նաև պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ պետական բաժնետոմսերը 100 տոկոսով մասնավորեցնել դասական աճուրդով:

2017 թվականի հունիսի 7-ին գնահատված արժեքը և մեկնարկային գինը կազմում է 5 443 523 դրամ: «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ-ն ստեղծվել է 2015 թ. դեկտեմբերին: Ընկերությունը համարվում է մասնավորեցման ծրագրի մաս և ենթակա է մասնավորեցման:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս