Բաժիններ՝

Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան արգելափակվել է ձորակում

Օգոստոսի 16-ին, ժամը 19:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և դիմային անիվներով արգելափակվել մոտակա ձորակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն ուղղել են «Mercedes S600» մակնիշի 72 VL 772 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Հ.):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս