Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ավտոճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար փակվել էր օգոստոսի 14-ին: Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկացմամբ՝ պատճառը սողանքի վտանգն էր։