Վերջին օրերի ընթացքում Բանգլադեշից Մյանմա փախած ռոհինջա մուսուլմանների մինչեւ 80 տոկոսը կազմում են կանայք ու երեխաները:
Քոլին Թրեվորոուն լքել է «Աստղային պատերազմների» իններորդ էպիզոդի ռեժիսորի բազկաթոռը:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա Ռաշֆորդը մասնակցել է 3 հանդիպման (2-ում հայտնվել է մեկնարկային կազմում), խփել է 1 գնդակ և կատարել է 1 գոլային փոխանցում:
Ա. Առաքելյանը ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում քվեարկել է Արտենի գյուղի թիվ 18/34 ընտրատեղամասում, որից հետո, ժամը 12:00-ի սահմաններում, վերադառնալով նշված ընտրատեղամաս, փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել: Այդ նպատակով անձնագիրը ներկայացրել է ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին, սակայն իր կամքից անկախ հանգամանքների պատճառով չի կարողացել մեկից ավելի անգամ քվեարկել: Ընտրության մասնակիցներին հաշվառող էլեկտրոնային սարքի կողմից տրվել է ազդանշան այն մասին, որ Ա. Առաքելյանն արդեն իսկ քվեարկել է:
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ անհրաժեշտ է չեղարկել ձմեռային տրանսֆերային պատուհանը:
Իրաքյան Քրդստանի հանրաքվեի եւ ընտրությունների բարձրագույն անկախ հանձնաժողովը ներկայացրել է այն քվեաթերթիկի նմուշը, որն օգտագործվելու է Իրաքից անկախության շուրջ հանրաքվեի ժամանակ:
Սեպտեմբերի 6-ին 15:00-ի սահմաններում Սայաթ-Նովա փողոցի վրա «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է թիվ 1 համար ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսին: Ուղևորները չեն տուժել:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին կարող է Ռեքս Թիլերսոնին փոխարինել պետքարտուղարի պաշտոնում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Իսրայելն իր պատմության մեջ աննախադեպ մերձեցման է հասել արաբական երկրների հետ, չնայած պաղեստինյան հիմնախնդրի կարգավորված չլինելուն:
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, արմատներով արցախցի Անդրեն գտնվում է Արցախում՝ մասնակցելու համար Հայ օգնության միության աջակցությամբ վերակառուցված «Սոսե» մանկապարտեզի բացման արարողությանը:
Սիրիական զորքերը երկրի կենտրոնում եւ արեւելքում «ջախջախիչ պարտության» են մատնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Կատարվում է քննություն:
Սոֆիան եւ Աթենքը կարող են միջնորդներ դառնալ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում:
Հարավային Կորեայում սեպտեմբերի 4-6-ն անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով Սեուլ կատարած այցի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Սեուլի հայ համայնքի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին:
Վերջին օրերն անհաջող էին Հայաստանի հավաքականների համար: Ազգային ընտրանին պարտվեց 1:4 հաշվով, իսկ մինչև 21 տարեկանների հավաքականն էլ սեփական հարկի տակ պարտվեց Մակեդոնիայի հավաքականին՝ 0:3 հաշվով:
ՄԱԿ-ը սիրիական կառավարությանը մեղադրում է 2017 թվականի ապրիլին Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենք օգտագործելու մեջ:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում առնվազն 146 հազար ռոհինջա փախստականներ են եկել Բանգլադեշ Մյանմայում բռնությունների նոր ալիքի տարածման պատճառով:
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ փախստականների տարաբնակեցման բաժնեմասերի չեղարկման՝ Բուդապեշտի եւ Բրատիսլավայի հայցի վերաբերյալ Եվրամիության դատարանի վճիռը «սարսափազդու է ու անպատասխանատու»:
«Ես նոր եմ վերադարձել Բրյուսելից՝ առավոտյան ժամը 5-ին իջել եմ Երեւան եւ պետք է ասեմ, որ իմ բոլոր զրույցներն այն մարդկանց հետ, ում հետ հանդիպել եմ Բրյուսելում, ովքեր պատասխանատու են համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ հարցերը նախապատրաստելու հարցում, փաստում են, որ ամեն ինչ իր հունով առաջ է շարժվում»:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը:
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Պետրոպավլովյան ամրոց, որտեղ նրան է վերապահվել սեպտեմբերի 6-ի կեսօրյա համազարկի իրականացման իրավունքը:
Դատարան է ուղարկվել խարդախության դեպքով հարուցված քրեական գործը։ Ամբաստանյալի աթոռին են հայտնվել երկու քաղաքացի։
Սեպտեմբերի 7-11-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ նավթի բռնարգելքի սահմանումն անխուսափելի է, եւ Ռուսաստանին հորդորել է համագործակցել այդ հարցում:
Եվրամիության 28 անդամ երկրների մշտական ներկայացուցիչները սեպտեմբերի 6-ին համաձայնեցրել են Ռուսաստանի սեւ ցուցակը կես տարով երկարացնելը, որի գործողության ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին:
Կառավարությունում հերքում են լուրերը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստվում է գնել տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը:
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոնի գործունեության եռամսյա արդյունքները: Հարկային համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հետևանքով օպտիմալացման, ռեսուրսների տնտեսման գործընթացներ են կատարվել: Պետական եկամուտների կոմիտեն բիզնես դաշտի հսկողություն է իրականացնում «խելացի» համակարգի միջոցով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ կոչ է արել հայրենիք վերադարձնել արտասահմանում գտնվող ամերիկյան կապիտալը եւ փոխել երկրի հարկային օրենսգիրքը։
Սեուլը հայտնել է սեպտեմբերի 3-ին ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկման ֆոնին Հարավային Կորեայի ամերիկյան ռազմակայանում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) THAAD չորս լրացուցիչ համակարգեր ծավալելու մասին: