«Աստղային պատերազմների» 9-րդ էպիզոդը մնացել է առանց ռեժիսորի
Քոլին Թրեվորոուն լքել է «Աստղային պատերազմների» իններորդ էպիզոդի ռեժիսորի բազկաթոռը: Այս մասին հաղորդվում է կինոասքի պաշտոնական կայքում:
«Lucasfilm-ը եւ Թրեվորոուն բաժանվելու փոխադարձ որոշում են ընդունել նախագծի տարբեր տեսլականի պատճառով»,- նշված է կինոստուդիայի հայտարարության մեջ: Առայժմ հայտնի չէ, թե ով կզբաղեցնի ռեժիսորի ազատված տեղը:
«Աստղային պատերազմները» ֆանտաստիկ կինոհերոսապատում է, որն այս պահին բաղկացած է յոթ էպիզոդներից եւ սփին-օֆից: Ասքի հերթական էպիզոդի արտադրությունը պետք է սկսվի 2018 թվականի հունվարին, իսկ պրեմիերան կկայանա 2019 թվականի մայիսի 24-ին: