«Բախտներս բերել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ռաշֆորդի նման ֆուտբոլիստ ունի». Ֆիլ Ջոնս
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Փիլ Ջոնսը գովաբանել է հարձակվող և թիմակից Մարկուս Ռաշֆորդին՝ նշելով, որ մանկունյացիները բախտավոր են, որ թիմում այդպիսի ֆուտբոլիստ ունեն:
«Նա հրաշալի տղա է, յուրահատուկ տաղանդ: Մի օր Ռաշֆորդը համաշխարհային ճանաչում կստանա: Մարկուսն արագություն ունի, օժտված է տեխնիկական տվյալներով, խաղում է 2 ոտքերով և մղձավանջ է պաշտպանների համար: Դուք կարող էիք տեսնել նրան ընթացիկ մրցաշրջանում:
Նա ակադեմիայի շրջանավարտ է և հրաշալի կերպով հարմարվեց թիմին: «Մանչեսթեր Յունայթեդի» բախտը բերել է՝ տրամադրության տակ այնպիսի ֆուտբոլիստ ունենալով, ինչպիսին Ռաշֆորդն է»,- ասել է Ջոնսն ակումբի մամլո ծառայության հետ զրույցում:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա Ռաշֆորդը մասնակցել է 3 հանդիպման (2-ում հայտնվել է մեկնարկային կազմում), խփել է 1 գնդակ և կատարել է 1 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը