Գյումրիում մեքենան բախվել է մարդատար ավտոբուսին
Սեպտեմբերի 6-ին 15:00-ի սահմաններում Սայաթ-Նովա փողոցի վրա «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է թիվ 1 համար ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսին: Ուղևորները չեն տուժել:
«Երկու մեքենաներն էլ շարժվել են Սայաթ-Նովա փողոցով դեպի Բագրատունյաց պողոտա: Ըստ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդի բանավոր բացատրության, մեքենան գտնվել է անսարք վիճակում, որի հետևանքով մեքենայի ղեկը չի ենթարկվել վարորդին և տեղի է ունեցել տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարը ու երկու մեքենաներն էլ դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:
Մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան: Մեքենաներին պատճառվել է նյութական վնաս»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 3-րդ սպայակա վաշտի տեսուչ կապիտան Արմեն Պողոսյանը ՝հավելելով, որ դեպքի մեղավորը կհստակեցվի վարչական վարույթն իրականացնելուց հետո: