Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանրապետության տարածքում գտնվող կիսակառույց ու անավարտ օբյեկտներին՝ ընդգծելով, որ տարբեր բնակավայրերում, հատկապես, խոշոր քաղաքների քաղաքային միջավայրում գոյություն ունեն մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ անավարտ շինություններ, տարիներ շարունակ շինարարություն չսկսված հողամասեր:
Սեպտեմբերի 3-ից 6-ը Լեհաստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ երկրի կառավարությունը խնդրել է սահմանադրական դատարանին կասեցնել Կատալոնիայում անցկացվելիք անկախության հանրաքվեն:
Կարիբյան ավազանի տարածաշրջանում մոլեգնող «Իրմա» փոթորիկը ամենատեւական արեւադարձային ցիկլոնն է ճանաչվել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս. կոռուպցիոն սկանդալի չերևացող կողմերից է «Հարավային գազային միջանցք»-ը, որով ադրբեջանական գազը հասնելու է Եվրոպա:
Արդյունքում 2017թ.-ի տարեսկզբին հաստատված աշխատավարձի ֆոնդը 389.203,5 հազար դրամով չի բավականացնում մինչև տարեվերջ աշխատավարձ (հիմնական աշխատավարձ, հավելավճարներ և արձակուրդային վճարներ) վճարելու համար: Դա հետևանք է նաև 2017թ.-ի ընթացքում ազատված աշխատակիցներին նախորդ տարիների չօգտագործված արձակուրդների օրերի դիմաց վճարված դրամական հատուցումների (վերջնահաշվարկների):
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով երեք տուժածները տեղափոխվել են Մցխեթայի բժշկական կենտրոններ:
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորն առաջիկա շաբաթներին կարող է իշխանությունը հանձնել իր որդուն՝ Մուհամադ իբն Սալման ալ Սաուդին:
Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի՝ հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ սեպտեմբերի 7-ին կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի ղեկավարին:
Ինիեստային հարց են տվել համաձայնագրի երկարաձգման մասին, ինչին Անդրեսը կարճ և չոր պատասխանել է. «Ոչ»:
Բյուրականի մերձակա տարածքի անտառում բռնկված հրդեհը հիմնականում գետնատարած է:
Մյանմայի իշխանությունները թույլ չեն տա երկիր վերադառնալ ռոհինջա փախստականներին, որոնք չեն կարողանա հավաստել իրենց քաղաքացիությունը:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 13։37-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մոմչյան փողոցի տներից մեկում:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է UWW-ի մարզիկների կոմիտեի անդամ:
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խրախուսել պարտաճանաչ հարկ վճարողներին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը սեպտեմբերի 7-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 11 ներկայացուցիչներից 3-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:
«Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման համար անհրաժեշտ է անցում կատարել շուկայի նոր մոդելի, ինչը կնպաստի մեծածախ և մանրածախ շուկաների արդյունավետության բարձրացմանը, իսկ միջպետական առևտրի խթանումը հնարավորություն կընձեռի ներքին շուկայում ունենալ մրցակցության որոշակի տարրեր»:
Չինաստանը դիվանագիտական բողոք է հայտնել Հարավային Կորեային՝ երկրում ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության լրացուցիչ համալիրների տեղաբաշխման՝ Սեուլի որոշման պատճառով:
Սեպտեմբերի 8-12-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Սեպտեմբերի 8-ին Տալլինում կայանալիք Եվրոպական միության և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Էստոնիա։
ԵՊՀ դասախոսին սեպտեմբերի 1-ին առեւանգելու գործով հետախուզում է հայտարարվել երեք անձի նկատմամբ։ Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։
Համոզված եմ, որ այդ պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուները տաղանդավոր եւ կայացած կինոգործիչներ են եւ արժանի են ղեկավարել մեր միությունը: Ուստի ցանկանում եմ, որ նախընտրական արշավն ուղեկցվի ազնիվ մրցակցությամբ, անցնի փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Թբիլիսիում, Ալեքսիձե 1 հասցեում, անհայտ անձինք հարձակվել են ռուս զբոսաշրջիկի վրա: Ըստ aliq.ge-ի՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքացի Թամար Դավիթայան: Տեղեկությունը տարածել է Imedi հեռուստաընկերությունը։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել Դոնբասի ամբողջ տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության լիարժեք ծավալման օգտին՝ առանց դրան Ռուսաստանի մասնակցության եւ առանց Դոնբասի աշխարհազորի հետ այդ նախաձեռնության համաձայնեցման:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի և օգտակար հանածոների պաշարների գործակալությունները Կառավարության որոշմամբ կմիավորվեն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հենց որ հնարավոր լինի, կուղեւորվի երկրի անդրծովյան այն տարածքներ, որոնք տուժել են «Իրմա» փոթորկից:
Կառավարության որոշմամբ ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռից հանված 12 միավոր տրանսպորտային միջոցները տեղափոխվեցին Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի հաշվեկշռին:
Կանադայի երեք ավիաընկերություններ՝ Air Transat-ը, WestJet-ը եւ Air Canada-ն, Կարիբյան ավազանի երկրներ են ուղարկել լրացուցիչ ինքնաթիռներ՝ «Իրմա» վերահաս փոթորկի պատճառով զբոսաշրջիկների տարահանման համար:
Լեհաստանի վարչապետ Բեատա Ժիդլոն հայտարարել է, որ չնայած ԵՄ դատարանի կողմից փախստականներին վերաբնակեցնելու մասին վճռի կայացմանը՝ իր երկիրը կշարունակի հրաժարվել փախստականներին ընդունել:
Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում նոր հաղորդմամբ կներկայանան սիրված երգիչ, հումորիստ Արամ MP3-ին եւ Գարիկ Պապոյանը: «Լավ երեկո» խորագիրը կրող հաղորդումը եթերում կլինի յուրաքանչյուր ուրբաթ՝ «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից հետո: