![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանի բնակչուհուն խոստացել են 200 դոլարով աշխատանքի ընդունել Պաշտպանության նախարարությունում
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/dolar.jpg)
Դատարան է ուղարկվել խարդախության դեպքով հարուցված քրեական գործը։ Ամբաստանյալի աթոռին են հայտնվել երկու քաղաքացի։
Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով մյուս ամբաստանյալի հետ՝ Երևան քաղաքի բնակչուհուն ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատանքի ընդունելու պատրվակով, վերջինիցս ստացել է զգալի չափերի՝ 95.364 դրամին համարժեք 200 դոլար գումար և խարդախությամբ հափշտակել այն:
Ամբաստանյալ կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով մյուս ամբաստանյալի հետ՝ Երևան քաղաքի բնակչուհուն ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատանքի ընդունելու պատրվակով, վերջինիցս ստացել է զգալի չափերի՝ 95.364 դրամին համարժեք 200 դոլար գումար և խարդախությամբ հափշտակել այն:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։